Ինչ գործընթաց է սկսվել Ադրբեջանում Արցախի տարածքներին տիրանալուց 3 ամիս անց

Ինչ գործընթաց է սկսվել Ադրբեջանում Արցախի տարածքներին տիրանալուց 3 ամիս անց

Ինչ գործընթաց է սկսվել Ադրբեջանում Արցախի տարածքներին տիրանալուց 3 ամիս անց

Ադրբեջանը գնում է Հայաստանի՝ 90-ականների ճանապարհով․ Արցախի տարածքների մի մասին տիրանալուց մոտ 3 ամիս անց Ադրբեջանում սկսվել է թալանի ու կապիտալի կուտակման նույն գործընթացը, ինչ եղավ Հայաստանում 1990-ականների սկզբին։ Հիշում եք, չէ՞, ինչպես էին այն ժամանակվա իշխանության կողքին կանգնած ու իշխանության հովանավորությունը վայելող մի շարք մարդիկ պ шտերազմից հետո քանդում Ակնայի, Ջրականի, Կովսականի, Քարվաճառի տներն ու գերհարստանում։

Ինչ գործընթաց է սկսվել Ադրբեջանում Արցախի տարածքներին տիրանալուց 3 ամիս անց

Առանձին թեմայով կանդրադառնամ այդ խնդրին, թե ինչու Արցախում 3 տասնամյակ այդպես էլ հնարավոր չեղավ խելքի բերել ազատագրված բնակավայրերը, և ովքեր իրականում թ ալանեցին դրանք։ Այսօր նույն գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանում։ Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները, օլիգարխներն ու հատկապես զ ինվորшկանները իրար մեջ են բաժանում Շուշիի, Հադրութի, Կովսականի, Սանասարի, Քարվաճառի ու Արցախի գրավյալ մյուս բնակավայրերի ունեցվածքը։

Ինչ գործընթաց է սկսվել Ադրբեջանում Արցախի տարածքներին տիրանալուց 3 ամիս անց

Ընդամենը 3 ամսվա ընթացքում թալանչիների ագահությունը հասել է նրան, որ սկսել են իրար նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ սպանություններ են եղել Հադրութը թալանող զ ինվորականների շրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի չի կարողանում իր ձեռքում պահել վերահսկողությունը և ստիպված է եղել հեռուստատեսությամբ զգուշացնել, որ խստորեն կպ ատժի նրանց, ովքեր կշարունակեն թալանը։ Բայց Ադրբեջանում հո լա՞վ են հասկանում, որ գլխավոր թալանչին հենց Ալիևն է, և պահանջում է դադարեցնել, որպեսզի իրեն ավելի մեծ բաժին հասնի։

Ինչ գործընթաց է սկսվել Ադրբեջանում Արցախի տարածքներին տիրանալուց 3 ամիս անց

Հաջորդիվ կխոսեմ նաև այն մասին, թե ինչ է սպասվում Ադրբեջանին այդ համատարած թալանի, կապիտալի կուտակման և ա հшբեկիչների ներկայության պայմաններում։
Նաիրի Հոխիկյանի ֆբ էջից

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով