Ինչ եղանակ է սպասվում մայիսին

Ինչ եղանակ է սպասվում մայիսին

Ինչ եղանակ է սպասվում մայիսին

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում են հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման՝ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Ինչ եղանակ է սպասվում մայիսին

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում՝ +8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է` երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°C:Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Ինչ եղանակ է սպասվում մայիսին

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +9…+12°C: Լոռու մարզում՝ +10…+12°C, Տավուշի մարզում՝ +13…+16°C: Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C, լեռնային շրջաններում` +10…+12°C:
Սյունիքի հովտային շրջաններում՝ +17…+20°C, նախալեռնային շրջաններում` +11…+12°C:
Առավել մանրամասն՝ այստեղ։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով