Ինչ եղավ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրը

Ինչ եղավ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրը

Ինչ եղավ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրը

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումն «ուղեկցվում» էր մի բավականին խորհրդանշական «հոբելյանով», ընդ որում ցավագին, ընդհուպ անմարդկային իմաստով «խորհրդանշական»: 10 տարի առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի ոճրագործ, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը, որ Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, արտահանձնվել է Ադրբեջան, այնտեղ ներում ստացել, ազատ արձակվել և հերոսացվել նախագահ Ալիևի մակարդակով: Հետո միջազգային մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, որ այդ գործարքին միջնորդական նպաստ է բերել ռուսաստանցի միլիարդատեր, ծագումով ադրբեջանցի, ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը: Այսօր այդ գործարքի բոլոր դերակատարները իրենց տեղում են, իսկ դրա տասնամյակին Իլհամ Ալիևը, որ պաշտոնական բարձր մակարդակով փաստացի հովանավորել և խրախուսել է մարդասպանությունը, հայասպանությունը, ԵՄ նախագահի միջնորդությամբ իբրև թե խաղաղության մասին է բանակցում Բրյուսելում:

Ինչ եղավ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրը

Գիտե՞ Ռամիլ Սաֆարովի պատմությունը Շարլ Միշելը, որը Բրյուսելի բանակցությունից հետո հայտարարել է, թե կարևոր է հասարակություններին խաղաղության պատրաստելը: Ալիևն իր հանրությանը պատրաստել ու պատրաստում է հայատյացության ու պատերազմի: Ունի՞ այստեղ Եվրամիությունը անելու որևէ բան, հակազդելու, զսպելու, թե՞ Եվրամիության համար Ադրբեջանի էներգետիկ ճգնաժամի մեղման միջոցներից մեկն է, գոնե առայժմ, հետևաբար գոնե առայժմ չարժե թե Սաֆարովին հիշելը, թե Ալիևի և նրա պաշտոնյաների հռետորաբանությունը քննելը: Ընդ որում, կասկածից վեր է, որ սաֆարովյան գործարքը լոկ գործարք չէր Հունգարիա-Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում: Այն արտացոլում էր ընդհանրապես տեղի ունեցող լայն քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու դրանց շղթայի մի բաղադրիչ էր, նաև արցախյան կարգավորման շուրջ տեղի ունեցող խմորումների ինդիկատոր: Այս պատմության ֆոնին իհարկե կարևորագույն հարցն այն է, թե ինչ էր արել և ինչ է անում Հայաստանը:

Ինչ եղավ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրը

Օրինակ, տասը տարի առաջ օգոստոսի 31-ին «սաֆարովյան» թեմայով անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը դիմելով ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, հայտարարեց.«Գորիկ Գուրգենիչ խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու»: Ի՞նչ եղավ հատուկ հանձնարարության ճակատագիրը: Գորիկ Հակոբյանը հիվանդությունից հետո կյանքից հեռացավ 2017 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ այդ՝ 2016 թվականին նա թողեց ԱԱԾ պետի պաշտոնը: Այդ պաշտոնին նշանակվեց երիտասարդ Գեորգի Կուտոյանը, որը պաշտոնը թողեց 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո: 2020 թվականի հունվարի 17-ին տեղեկություն ստացվեց Երևանի իր բնակարանում Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան մասին: Ըստ պաշտոնական վարկածի նա գործել էր ինքնասպանություն:

Ինչ եղավ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրը

Մի քանի ամիս անց բռնկվեց ողբերգական պատերազմը: Պ ատերազմից հետո ԱԱԾ-ն պետք է բացահայտեր, որ Հայաստանում և Արցախում ադրբեջանական «հատուկ հանձնարարություններով» տարիներ շարունակ զբաղվել են հավաքագրված բազմաթիվ գործակալներ, այդ թվում Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներ, տարիներ շարունակ, չնչին գումարների դիմաց: Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարության ճակատագիրն անհայտ է: Եվ իհարկե, այն չէր էլ կարող լինել հայտնի, և հենց դրանով է հանձնարարությունը հատուկ: Սակայն անցնող տասնամյակը նաև ցավալիորեն վկայեց, որ անկախ հատուկ հանձնարարությունների ճակատագրից, Հայաստանում մեղմ ասած լրջագույն բացեր են եղել հասարակ կառավարման հարցերում, որոնք հանգեցրել են պետականության գլխին քայլ առ քայլ կուտակվող և Հայաստանն ու Արցախը փակուղի մղող կատակլիզմների: Կառավարման էֆեկտիվությունը Հայաստանի առանցքային խնդիր է մնում առ այսօր:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով