Ինչ էր խոստացել Շոլցը Պուտինին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ

Ինչ էր խոստացել Շոլցը Պուտինին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ

Ինչ էր խոստացել Շոլցը Պուտինին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել է, որ ՆԱՏՕ-ն չի սպառնացել Ռուսաստանին, գրում է Die Welt թերթը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։ Շոլցը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Կանցլերի խոսքով՝ նա վստահեցրել է Ռուսաստանի ղեկավարին, որ դա տեղի չի ունենա առաջիկա 30 տարում։

Ինչ էր խոստացել Շոլցը Պուտինին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ

Միաժամանակ Շոլցը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս խոսակցությունը։ Նախքան հատուկ գործողության մեկնարկը Գերմանիայի կաբինետի ղեկավարը Պուտինի հետ զրուցել է դեկտեմբերի 21-ին, իսկ փետրվարի 15-ին ժամանել է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը։

Ինչ էր խոստացել Շոլցը Պուտինին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends