Ինչ էր փորձում հասկացնել Բաքուն. Ադրբեջանի դեմարշը Ռուսաստանի հանդեպ՝ վաշինգտոնյան բանակցությունից առաջ

Ինչ էր փորձում հասկացնել Բաքուն. Ադրբեջանի դեմարշը Ռուսաստանի հանդեպ՝ վաշինգտոնյան բանակցությունից առաջ

Ինչ էր փորձում հասկացնել Բաքուն. Ադրբեջանի դեմարշը Ռուսաստանի հանդեպ՝ վաշինգտոնյան բանակցությունից առաջ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Բաքուն թույլ չի տվել ռուսական բեռնատար օդանավի թռիչքն իր օդային տարածքով, պատճառաբանությամբ, թե այն ոչ թե մարդասիրական բեռ է տեղափոխում Արցախ ՌԴ խաղաղապահների համար, այլ սպառազինություն: Օդանավը Երևան է ժամանել Իրանի տարածքով: Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը անհեթեթություն և իրականության խեղաթյուրում է որակել Արցախ մարդասիրական բեռի փոխարեն սպառազինություն տեղափոխելու Բաքվի «մեղադրանքները», նշելով, թե կա այդ ամենը փաստական ստուգելու հնարավորություն և հնչում են անհիմն մեղադրանքներ:

Ինչ էր փորձում հասկացնել Բաքուն. Ադրբեջանի դեմարշը Ռուսաստանի հանդեպ՝ վաշինգտոնյան բանակցությունից առաջ

Ադրբեջանի գործողությունը աչքի է ընկնում նրանով, որ նախորդում է Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին տեղի ունեցող Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը: Այդ հանդիպումից առաջ ՌԴ հանդեպ «դեմարշով» արդյո՞ք Բաքուն փորձում է Վաշինգտոնում ստեղծել իր հանդեպ այսպես ասած բարյացկամ նախատրմադարվածություն: Եվ արդյո՞ք Ադրբեջանի քայլը պայմանավորված է նաև Սոչիի հանդիպումից դժգոհությամբ, որքան էլ համատեղ եռակողմ հայտարարության մեջ Բաքուն այսպես ասած չունի դժգոհության ֆորմալ առիթ: Ըստ ամենայնի, Սոչիում ստանալով հավանություն Արցախի հիշատակում բացառելու առնչությամբ, Բաքուն այդուհանդերձ առարկայական իմաստով հավանություն չի ստացել Արցախի պաշտպանական կարողությունների չեզոքացման օրակարգի առումով: Իսկ Արցախի պաշտպանական բանակի լուծարումն ու զինաթափումը Ադրբեջանի այսպես ասած «հայտարարված» օրակարգերից է: Մինչդեռ, Բաքվին պարբերաբար հղում են դեպի նոյեմբերի 9-ի՝ իր իսկ ձեռքով ստորագրված համաձայնագիր, որտեղ ոչ միայն որևէ խոսք չկա այդպիսի օրակարգի հիմքի մասին, այլև հակառակը՝ կան խոսքեր այն մասին, որոնք ենթադրում են Արցախի պաշտպանական ուժերի գոյություն: Որովհետև այդ պարագայում է, որ կարող է գոյություն ունենալ «շփման գիծ» հասկացության հիմք: Իսկ այդ հասկացությունն առկա է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ընդ որում բոլորովին ոչ այսպես ասած անցյալ ժամանակով: ՌԴ խաղաղապահգ ուժերն ըստ այդ հայտարարության տեղակայվում են ոչ թե Արցախի ու Ադրբեջանի զինուժի նախկին շփման գծի երկայնքով, այլ պարզապես ՝շփման գծի երկայնքով:

Ինչ էր փորձում հասկացնել Բաքուն. Ադրբեջանի դեմարշը Ռուսաստանի հանդեպ՝ վաշինգտոնյան բանակցությունից առաջ

Չի բացառվում, որ Բաքուն իր «օրակարգը» առաջ մղելու հարցում ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը և դրանով է պայմանավորված վաշինգտոնյան հանդիպումից առաջ ռուսական բեռնատար օդանավի դեմ «ակցիան», ստեղծելով նաև իրադրությանն Իրանի «առնչություն» ենթադրող վիճակ, թերևս պատկերացնելով ԱՄՆ զգայունությունը հատկապես իրանական առնչության հարցերում: Կաշխատի՞ Ադրբեջանի հնարքը, կախված է թերևս զգալիորեն նաև հայկական պատվիրակության դիվանագիտական հակազդող աշխատանքով: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ ԱՄՆ համար կովկասյան իրավիճակը ռազմավարական նշանակություն ունի հենց ՌԴ և Իրանի ազդեցությանը այսպես ասած հակազդելու տրամաբանության ծիրում և այդ շրջանակում միջոց է դիտվում նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը: Դա իհարկե Վաշինգտոնի խնդիրն է, սակայն այդ խնդրով հանդերձ, եթե ամերիկյան միջնորդությունը դիտարկում է արցախյան գոտում որևէ աշխարհաքաղաքական-անվտանգային ստատուս-քվոյի փոփոխության հեռանկար, ապա դրանում անբեկանելի լինի Արցախի անվտանգոության մեխանիզմի առարկայական ապահովումը, բավականին հստակ արձանագրումով, թե ի՞նչ առարկայական գործիք է տեսնում ԱՄՆ-ն, եթե չի ուզում տեսնել ռուսական մեխանիզմի գերակայությունն ու դրա հիմքը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends