Ինչ է նշանակում Բաքվի հայտարարությունը Հայաստանի համար

Ինչ է նշանակում Բաքվի հայտարարությունը Հայաստանի համար

Ինչ է նշանակում Բաքվի հայտարարությունը Հայաստանի համար

Հայկական մեդիա-քաղաքական եւ հանրային տարբեր շերտերում ոգեւորություն է առաջացրել Բաքվի ԱԳ նախարար Բայրամովի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը» Նախիջեւանի հետ կապն ապահովելու է Իրանի տարածքով եւ նոր ճանապարհ է կառուցում։ Ոգեւորությունը կապված է այն սպասումների հետ, ըստ որի՝ «Մեղրիի միջանցքի» հարցն այսպիսով փակված է։ Այդպե՞ս է արդյոք։

Ինչ է նշանակում Բաքվի հայտարարությունը Հայաստանի համար

Իրանի տարածքով Բաքուն այսպես թե այնպես կապ ունի Նախիջեւանի հետ, ներկայում կառուցում է ավելի կարճ ճանապարհ։ Նույն հարցազրույցում Բայրամովը ասել է, որ միջանցքն այսպես թե այնպես բացվելու է, ուզենա Հայաստանը, թե ոչ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պաշտոնապես չի չեղարկվել, իսկ այնտեղ սեւով սպիտակի վրա Հայաստանի հարավով անցնող ճանապարհը սահմանված է որպես միջանցք, առանց այդ բառն օգտագործելու, որքան էլ քպ-ական իշխանությունը պնդի, թե «միջանցքային տրամաբանություն» չկա։ Եթե ճանապարհը հսկելու է օտար երկրի հատուկ ծառայությունը, տվյալ դեպքում ՌԴ ՖՍԲ-ն, նշանակում է դա միջանցք է։

Ինչ է նշանակում Բաքվի հայտարարությունը Հայաստանի համար

Եռակողմ հայտարարությունը վերաբերում է միայն Հայաստանին, Մոսկվան ու Բաքուն այն խախտում են դրա ստորագրման հաջորդ իսկ օրվանից։ Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն առիթ-անառիթ կրկնում են, որ Հայաստանը պետք է կատարի այդ հայտարարության դրույթները։ Իր հերթին, նույն համառությամբ Իրանը կրկնում է աշխարհքաղաքական սահմանների փոփոխության, այսինքն՝ Հայաստանի հարավի ռուս-թուրքական անեքսիայի անթույլատրելիությունը, հայտարարելով, որ կհակազդի նման փորձերին։ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիան եւ նոյեմբերի 9-ի թուղթն ուղղված էր նաեւ Իրանի դեմ։ Իրանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները զսպում են ռուսներին ու թուրքերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով