Ինչ կարևոր արձանագրում է կատարվել ԱՄՆ Կոնգրեսում
«Ես ոգեւորված եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ անվ տшնգության ապահովման գործում, բայց մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ նրա չհրահրված шգրեսիшյի համար», Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
«Չհրահրված шգրեսիшն» ներկայում միջազգային քաղաքական բառապաշարի կարեւոր տարրն է․ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պ шտերшզմը միջազգային հանրության կողմից գնահատվել է որպես չհրահրված, թեեւ Ռուսաստանը փորձում է ինչ որ հիմնավորումներ բերել իր «հատուկ գործողությունն» արդարացնելու համար։ Ավելին, ռուսական այդ հիմնավորումները՝ մասսայական ոչնչացման զ ենքի հավանական կիրառում, ցեղաս պшնություն եւ այլն, ներկայում շրջվել են իր դեմ։
Մոսկվան, Բաքուն եւ Հայաստանի ռուսանպաստ հոծ ագենտուրան միատեսակ հիմնավորումներով փորձում են արդարացնել Հայաստանի դեմ Արցախում шգրեսիшն։ Սակայն դրանք նույնպես շրջվել են шգրեսիшյի կողմերի՝ Մոսկվայի ու Բաքվի դեմ․ այդ «հիմնավորումներն» ընդամենը մատնում են Հայաստանի դեմ հայերի երաշխավորված պարտությամբ պլանն իր մանրամասներով։ Ընդ որում, Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Մոսկվայի ու Բաքվի մեթոդներն ու ոճը նույնական են, ինչը պատահական չէ։
Ռուսաստանը բնականաբար չի դատապարտել шգրեսիшն եւ դրա արդյունքներով ոգեւորությամբ «ավետել է», որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Այսինքն, ճանաչել է իր դերն ու մասնակցությունն шգրեսիшային։ԱՄՆ Կոնգրեսում կարեւոր արձանագրում է կատարվել։ Անպտուղ «բանավեճերի» ու պրիմիտիվ կարգախոսների փոխարեն հայկական լոբբիստական կազմակերպություններն ու հայկական քաղաքական դասը կարող են օգտագործել այն՝ Արցախի հարցը անվ տшնգային եւ իրավական ակտուալ ու միջազգային հանրությանը հասկանալի հարթություն տեղափոխելու համար՝ դեօկուպшցիшյի ու կարգավիճակի հարցերը վերադարձնելով բանակցային սեղանին։