Ինչ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ պատգամավորը մանրամասներ է հայտնում

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանրամասներ է հայտնում «Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին:

Ինչ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ պատգամավորը մանրամասներ է հայտնում

Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին:

Ինչ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ պատգամավորը մանրամասներ է հայտնում

Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվ տանգությանը, երկիրը մղել անկ այունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ:

Ինչ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ պատգամավորը մանրամասներ է հայտնում

Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բա ցասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»: Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով