Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Irakanum.am-ը գրում է. Արցախի պաշտ պանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով նշանակվեց ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ կարծում է, որ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Irakanum.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մա հափորձից, բ անակի պար տության, իր նշանակման և այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Պարոն Հարությունյան մեր զրույցը սկսենք Ձեր առողջական վիճակից: Ինչպես ե՞ք Ձեզ զգում: Մինչ այդ հարցին պատասխանելը, նախ ուզուն եմ իմ խորին ցավակցությունները հայտնել Արցախյան պատե րազմում զո հված բոլոր զի նվորների, պայմանագրայինների, ենթասպաների, սպաների և կամավորականների հարազատներին, նրանց մաղթել տոկունություն և ո ւժ: Առավել քան համոզված եմ, որնրանցից յուրաքանչյուրը պատվով էր կատարում իր առաքելությունը, ինքս եմ ականատես եղել նրանց կողմից կատարված բազմաթիվ սխրագո րծությունների: Այժմ Ձեր բուն հարցի վերաբերյալ: Դեկտեմբերի չորսին դուրս եմ գրվել հիվանդանոցից, որից հետո մշտապես գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, և երեևի թե 2-3 շաբաթ անց լիովին կազդուրված կլինեմ ու պատրաստ ծառայելու:

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Արցախյան 2-րդ պա տերազմից, ու հատկապես նոյեմբերի իննի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմիցս հնչել են հարցադրումներ, թե ինչու է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար: Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես  զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում ու դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռա զմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշն ամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Ձեր նշանակումը ևս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, և ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը: Ես զ ինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին ու տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը: Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավա ճան իշխանությունների հետ:Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում ու ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զ ինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ: Հայկական բանակի պար տության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմա քաղաքական ղեկավարությունը:

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառ ակորդի գործողությունները և համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների մասին, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբե կիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:Պարոն գեներալ սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքերի ականատես իքներդ եղել ե՞ք: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան այդ մասին բազմաթիվ անգամներ են խոսել: Տարբեր իրավիճակներ իհարկե եղել են, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է անցել, իհարկե մենք փորձել ենք ամեն կերպ միջամտել այդ գործընթացներին, եղել են ձեր բակալություններ և այլն: Ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերը չտարածվեն ողջ զո րքի վրա:

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիր ավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, բարդ կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել: Խոսենք Ձեր դեմ կատարված մա հափորձից:Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն տու ժող եք ճանաչվել, հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած Ձեզ ներսից դավա ճանել ե՞ն: Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառ ակորդը մինչ այդ էլ էր խփ ում, բավականին ակտիվ էր օդում և ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բուն կերում նստելով և խրա մատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատ երազմի ժամանակ: Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, և որ գրում են, թե անվտա նգությունը ապահովված չէր և այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտա նգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտա նգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել:

Ինչ մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանը  իր դեմ կատարված մ ահափորձի և բ անակի պարտության վերաբերյալ

Ձեր հարաբերություններն այդ ընթացքում ինչպիսին է եղել ռազմ աքաղաքական ղեկավարության հետ: Այն խնդիրները, որոնք եղել են` միանշանակ իմ կողմից միշտ բարձրաձայնվել է, այնպես չէ, որ նստել և լռել ենք: Լար ված իրավիճակներ իհարկե չեն եղել, քանի որ այդ պահին մեր հիմնական խնդիրը արտաքին թշն ամին էր: Օրինակ Դավիթ Տոնոյանի հետ: Չի եղել կոնֆլի կտային վիճակ, եղել են խնդիրներ, որոնք բարձրացվել են: Իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ ինչ կասեք: Մասնավորապես Սյունիքում ստեղծված իրավիճակի, GPS-ով տարածքներ գծելուն, և այլն:Ես նման բաների մասին մեկնաբանություններ չեմ տալիս, քանի որ ես զ ինվորական եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ մեր այսօրվա և վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք: Մեր գլխավոր նպատակն է՝ բ անակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազ ինություն, ժամանակակից տեխնիոլոգիաներ: Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով