Ինչ-որ մի բան էն չենք անում. Սաղաթելյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին

Ինչ-որ մի բան էն չենք անում. Սաղաթելյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին

Ինչ-որ մի բան էն չենք անում. Սաղաթելյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կա նշանակված հանրահավաք, և մենք այստեղ ենք: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին։

Ինչ-որ մի բան էն չենք անում. Սաղաթելյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ արդեն հայտարարել են, որ ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի գործող իշխանության դեմ, սատարելու են նրան։ «Հայաստան դաշինքի տարբեր պատգամավորներ հիմա այստեղ են, և մենք մեր վերաբերմունքը արտահայտել ենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ինչ-որ մի բան էն չենք անում. Սաղաթելյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին

Անդրադառնալով հանրահավաքի պահանջին՝ Սաղաթելյանը նշել է. «Եթե այս իշխանությունը շարունակում է գոյություն ունենալ, ուրեմն ինչ-որ մի բան էն չենք անում: Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ էս մարդը քանի օր ավել մնա իշխանության, էդքան կորուստ ենք ունենալու: Էսօրվա գլխավոր խնդիրը՝ Արցախը հայաթափվում է»,-նշեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով