Ինչ պատասխանել է տվել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային. ԻՔՄ

Ինչ պատասխանել է տվել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային. ԻՔՄ

Ինչ պատասխանել է տվել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային. ԻՔՄ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պ այթյունից հետո ՌԴ դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ ուղարկած նոտային ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը, գրում է ԻՔՄ—ն։ՀԻշեցնենք, որ Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

Ինչ պատասխանել է տվել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային. ԻՔՄ

Ավելի վաղ մեդիադաշտում նման լուրեր էր տարածել «Սասնա Ծռեր» արմատական քաղաքական խմբավորումը: «Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ո ղբերգությանը մեղսակից լինելու մասին»,-ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Ինչ պատասխանել է տվել ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ նոտային. ԻՔՄ

Նշվում է, որ ռուսական կողմը նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից սա դիտարկում է որպես ուղղակի ս ադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։ «Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։ Համապատասխան նոտան դեսպանության կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է հայտարարության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով