Ինչ վիճակում է Երուսաղեմի հայկական թաղամասը. Այս պահին Իսրայելում թեժ բախումներ են տեղի ունենում. Յարութ Պաղամեան

Իսրայելում այս պահին թեժ բախումներ են տեղի ունենում հրեաների և պաղեստինցիների միջև։ Հիմնական բախման արեալը Գազայի տարածքին մոտ տեղակայված քաղաքներում են։ Երեկվանից սկսել է հրթիռակոծվել նաև Երուսաղեմը։Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում պատմել է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Յարութ Պաղամեանը։

Ինչ վիճակում է Երուսաղեմի հայկական թաղամասը. Այս պահին Իսրայելում թեժ բախումներ են տեղի ունենում. Յարութ Պաղամեան

Նա նշեց, որ աննախադեպ քանակի հրթիռներ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, բայց ամեն բան ավելի է թեժացել այն ժամանակ, երբ իսրայելցիները մտել են մահմեդականների համար կարևորագույն մզկիթներից մեկը, գազ ու զենք օգտագործել այնտեղ։ Պաղամեանը վստահ է, որ իսրայելի պատասխանը այս հրթիռակոծությանը շատ հուժկու է լինելու և ամենայն հավանականությամբ գործողություններն այս գիշեր կսկսվեն։ Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական թաղամասին, ապա այն հրթիռակոծության հետևանքով չի վնասվել և վիրավորների մեջ ազգությամբ հայեր չկան։ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Յարութ Պաղամեանը նշեց, որ Գազայի տարածքին մոտ տեղակայված երկու քաղաք կա, որտեղ հայեր են բնակվում, սակայն նրանց ևս վտանգ չի սպառնում։

Ինչ վիճակում է Երուսաղեմի հայկական թաղամասը. Այս պահին Իսրայելում թեժ բախումներ են տեղի ունենում. Յարութ Պաղամեան

Պաղամեանը նշեց, որ պաղեստինցիները չեն փորձել թիրախավորել հայկական թաղամասը և այս առումով հայերը մտավախություն չունեն, չնայած որ բախման կիզակետը ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա է Երուսաղեմի հայկական թաղամասից։Երուսաղեմի Հայ Դատի հահանձնախմբի ներկայացուցիչը նշեց, որ կարծում է, որ այս բախումները ավելի լայնածավալ կդառնան։ Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով