Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

ՀՀ կառավարության հունվարի 27-ին կայացած նիստի օրակարգային հարցերից էր 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: Որոշումը վերաբերում է ավանդների փոխատուցմանը, համաձայն որի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին: Նախկինում ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

Համաձայն այս որոշման նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`1) մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մ ահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զ ինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մ ահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մար տական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զ ոհված (մ ահացած) զ ինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կո րածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք, այլ կերպ զ ոհվածի ժառանգները:Այն դեպքում, երբ ավանդատուի ամուսինը մ ահացած է և մ ահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, և ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մ ահացած ամուսնու
ավանդի 50 տոկոսի դիմաց:

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

Փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով իր բնակության վայրի տարածքային կենտրոն(սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում`և հետևյալ փաստաթղթերը`1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև այլ փաստաթղթեր՝ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մ ահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մ ահվան վկայականը, դրանց լուսապատճենները, բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները, գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը,

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

դ. նոտարի կողմից տրամադրված` զ ոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զ ոհվածի (մ ահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մ ահվան վկայական և դրանց լուսապատճենները.ե. տեղեկանք զ ինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զ ինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:

Ինչ փոփոխություններ է կատարել կառավարությունը ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած  ավանդների փոխհատուցման տրամադրման գործընթացում

Համաձայն այս որոշման ավանդատուի մ ահով դադարում է փոխատուցում ստանալու իրավունքը, սակայն եթե ավանդատուն մ ահացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մ ահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին կամ ժառանգներին` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, իսկ վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով