Իրազեկում. Ի՞նչ է ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

Իրազեկում. Ի՞նչ է ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

Իրազեկում. Ի՞նչ է ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

Ընտանեկան օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանվում է ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը։ 1. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ։

Իրազեկում. Ի՞նչ է ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

2. Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:

Իրազեկում. Ի՞նչ է ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

3. Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով