Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը։ Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում. 2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` 2 տարին մեկ անգամ. 4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

5) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը. 6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով: Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:

Իրազեկում. Ի՞նչ պարբերականությամբ պետք է անցկացվի մեքենայի տեխզննությունը

Տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends