Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Դիվերսիոն պ ատերազմնե՞ր, թե՞ բարդ այսբերգային բախումներ ռուսական վերնախավի հիմերում․ Դարիա Պլատոնովայի սպանության հետքերով. Օգոստոսի 20-ի երեկոյան ժամը 21։30-ի սահմաններում մերձՄոսկովիայում “Ռուսական աշխարհ” և “Եվրասիականության” տեսության հիմնադիր գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դուգինայի/Պալտոնովա ավոտմեքենայի պայթեցումը արտաքուստ դժվար թե դառնա կարևոր ռազմաքաղաքական որոշումների հիմք, սակայն ներքուստ այն բավական նշանակալի միջադեպ է։

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Դարյան, ով հոր հիմնադրած տեսությունների կրողն է և հանդիսանում էր Եվրասիական երիտասարդական շարժման քաղաքական մեկնաբան, Ալեքսանդր Դուգինին ուղեկցել էր “Ավանդույթներ և հավերժություն”փառատոնը, որը տեղի էր ունենալու Զախարովո կալվածքում։ Որպես VIP հյուր ավտոմեքենան կայանել է մոտ 100 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկանայանատեղիում, որտեղ, ինչպես արդեն ռուս իրավապահներն են հայտնում, տեսախցիկները անջատված են եղել։ Ժամը 18։00-ին նախատեսված է եղել Ալեքսանդր Դուգինի զեկույց-ելույթը, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սատարող երաժշտական խմբերի ու երաժիշտների համերգ։ Հյուրերի թվում եղել են Դոնեցկի հետ առնչություն ունեցող բազում գործիչներ իրենց ընտանքիներով, այնտեղ կռվող կամավորականներ։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ մինչև 20,000 մարդ է մասնակցել միջոցառմանը։

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Ականատեսների վկայությամբ՝ Ալեքսանդր Դուգինը, ով պետք է փառատոնից հեռանար դստեր հետ միասին, որոշել է նստել այլ ավտոմեքենա, իսկ Դարյան միայնակ վարել է հորը պատկանող Լենդր Կրուիզերը։ Հաղորդվում է, որ մեկնման վայրից՝ ավտոկայանատեղիից մինչև պատահարի վայրը 5 րոպեի ճանապարհ է, և պայթյունը բառացիորեն տեղի է ունեցել հոր աչքի առաջ, ում ավոտմեքենան գնալիս է եղել Դարյայի ավտոմեքենայի հետևից, և ով առաջինն է եղել դեպքի վայրում։ Բոլորը կասկած չունեն, որ մ ահափորձի թ իրախում եղել են կամ հայր և աղջիկ միաժամանակ, կամ Ալեքսանդր Դուգինը առնվազն, սակայն ճակատագրի հեգնանքով ինքնաշեն ռումբը /400 գրամ տրոտիկի էկվիվալենտ պայթուցիկով/ պայթել է ոչ թե Ալեքսանդր Դուգինի, այլ Դարյա Պլատոնովայի ոտերի տակ․․․Ընդհանուրն առմամբ, ռուս մեկնաբանները համարում են, որ Ալեքսանդր և Դարիա Դոիգինները մեծաթիվ թ շնամիներ ունեին՝ թե Ռուսաստանից դուրս, թե ներսում․․․

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Ալեքսանդր Դուգինին արևմտյան քաղաքական շրջանակները ոչ պատահականորեն են անվանում “Պուտինի ուղեղ”։ 1990-ականներին նա արևմտյան աշխարհաքաղաքականությանը հակադրեց Ռուսաստանի եվրասիականության տեսությունը՝ որպես ռուսական աշխարհաքաղաքականության հայեցակարգ, որտեղ էլ շարադրվել էին Արևմուտքի դեմ Ռուսաստանի հակաքայկերը և տարածաշրջանային այն կենտրոնները, որոնք պետք է Կրեմլը վերցներ /զորօրինակ Ադրբեջանը, Թուրքիան և այլն/”։
Ռուսաստանի աշխարհաքաղաքականության հայեցակարգը շարադրելուց հետո Դուգինն անցավ դրա քաղաքակրթական, ռազմա-քաղաքական, տնտեսական-մշակութային վերնաշենքի կառուցմանը, որը ենթադրում էր նախ արևելասլավոնական բոլոր պետությունների ու ժողովուրդների միավորում Ռուսական քաղաքակարթության մեջ, ապա եվրասիական բոլոր պետությունների ու ժողովուրդների ներառում դրա մեջ, ովքեր իրենց համարում են ռուսական քաղաքակրթության մաս։ Դուգինյան կոնցեպտով՝ հենց այդ քաղաքակրթությունն էր, որ պետք է հակադրվեր Արևմտյան քաղաքակրթությանը որպես Հանթինգթոնյան “Քաղաքակրթությունների բախում” տեսության մարմնացում։

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Պատահական չէ, որ Արցախի ռուսական պլանը ծնվեց հենց այս ֆունդամենտի վրա՝ նախատեսելով նախկին ստատուս քվոյի փոխարինում նոր ստատուս-քվոյով, որի միջազգային վերահսկողը կլիներ Ռուսաստանը, ի տարբերություն նախկինի, Ադրբեջանն ու Հայաստանն էլ կլինեին նույն նավարկության մեջ՝ հավերժ չորոշված Արցախի կարգավիճակի պատճառով։ Մեկնակետը պետք է լիներ Արցախի ազատագրված տարածքների հանձնումը Ադրբեջանին, ինչի դիմաց միայն Բաքուն կարող էր համաձայնել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը և ռուսական հովանոցին։ Դուգինի ոգևորորությանը չափ չկար, երբ 2008-ին Ռուսաստանի ղեկավարությունը որդեգրեց այս պլանը և դրա իրականացման խթան դարձավ աշնանը Մայենդորֆյան դղյակում Ալիև-Սարգսյան-Մեդվեդև ձևաչափով եռակողմ հայտարարության ստորագրումը։ Երբ լրագրողները ոգևորված Դուգինին հարց էին տվել, թե միթե այդ ամենում հայկական կողմի շահերը (ազատագրված տարածքները) վճարամիջոց կամ մանրադրամ չեն դառնում, Դուգինը ցինիկաբար նետել էր՝ ոչ, և անուղղակի հիմնավորելով, որ դրանք “այնքան էլ հայկական” չեն, քանի որ բոլորի կողմից ճանաչված են վերադարձնելու ենթակա։ Ասել կուզե՝ քանի որ Ռուսաստանն է Արցախյան առաջին պ ատերազմում օգնել Հայաստանին դրանք վերցնել ու պահել սակարկության համար, Ռուսաստանն էլ կարող է տնօրինել դրանց ճակատագիրը։ “Ապաշրջափակում տարածքների” դիմաց Արցախյան ծրագիրը հենց Դուգինի ֆունդամենտի վրա դրված գաղփար է, որը պետք է Ռւոսական քաղաքակրթության ներքո ու եվրասիական պարագծի մեջ հավաքի բոլորին՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան․․․

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Ասվածի բացառիկ վկայությունն են ոչ միայն նախկին տասնամյակներում Դուգինի տված հարցազրույցներն ու հրապարակած հոդվածները, այլև 2020-ի 44 օրյա պ ատերազմից հետո նրա տված մեկ այլ ցինիկ հարցազրույց, երտեղ նա հայտարարում է, որ այդ ամբողջ լուծումները չէին լինի, եթե չլիներ Ռուսաստանւի կողմից խնդիրը ուժային եղանակով լուծելու համաձայնությունը, հետևաբար միամտություն է այն անվանել սոսկ-թուրք-ադրբեջանական հաջողություն, այնտեղ պետք է ավելացվի նաև Ռուսաստանի անունը։ Դուգինը քանիցս Ադրբեջանի հասրակության համար ակնհայտ է դարձրել, որ այդ հաջողությունների համար իրենք պարտական են Ռուսաստանին ու Պուտինին, հետևաբար պետք է վերադարձնեն պարտքը՝ անդամակցելով Ռուսաստանի առաջարկած կառույցները՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, մի խոսքով՝ անդամակցել ռուսական քաղաքակրթությանը և մասնակցել Արևմուտքի հետ հակադրությանը Ռուսաստանի կողմից․․․

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Դուգինի վերջին ոգևորությունը Ուկրաիանական պ ատերազմից հետո էր, երբ նա հարցազրույցներից մեկում որակեց, թե վերջապես Պուտինի ներիքն երկվության մեջ “արեգակնային Պուտինը” հաղթեց “լուսնային Պուտինին”, և այլևս “անդառնալին անշրջելի” է՝ Ռուսաստանը թևակոխել է “Չարի ու բարու” ճակատամարտը առաջնորդելու փուլը, ոչ թե Ֆրենսիսի Ֆուկույամայի ասած պատմության վերջն է”, այլ “ժամանակների վերջն է”, և Ռուսսատանը վերջ է դնում այդ ժամանակներին որպես բարու դարաշրջանն առաջնորդող քաղաքակրթություն։ Ուկրանայում Ռուսաստանի պ ատերազմի կապակցությամբ, երբ վերջերս նրան հարց էին թվել, թե ինչ անել, նա կրկին ցինկորեն պատասխանել էր՝ “սպանել, ս պանել և ս պանել”։ Երբ լրագրողը Դուգինին հարց է տալիս, թե որքա՞ն հաճախակի են հանդիպում ինքը և Պուտինը, կամ հանդիպում են, թե ոչ, քանի որ Պուտինն ըստ էության խոսում է նույն տեքստերով, ինչ Դուգինը, վերջինս խորամանկորեն պատասխանել էր․ ինչպես նախկին հարցազրույցներում, այնպես էլ այժմ ես չեմ պատասխանի այդ հարցին, միայն կասեմ, որ ես և Պուտինը կարդում են երկնքի վրա ոսկե տառերով գրված նույն տեքստը․․․ Իրականում, այլ ինսայդերներ պնդում են, որ Պուտինի կրեմլյան գրադարանում Դուգինի գիրքը սեղանի երկու գրքերից մեկն է․․․․ Արևմուտքում էլ պատահական նրան “Պուտինի ուղեղ” չեն անվանում․․․

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Որպես համոզված կոնտինենտալիստներ, հայր և աղջիկ գիտական-փիլիսոփայական ակտիվ արշավ էին տանում ատկանտիզմի դեմ։ Դարյայի վերջին նյութերը վերաբերում են մենթալ քարտեզներին ու ցանցային պ ատերազմներին, Բելինգքաթին, Խրստո Գվոզևին և նրա ցանցին, պնդելով, որ Ռուսաստանի դեմ այդ գործունեությունը համակարգվում է գերազանցախես Անգլիայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից, հանուն Ռուսաստանը քանդելու ու նրա հաշվին եվրոպական արքայական հաբսբուրգների կալվածքներն ընդլայնելու։ Դարյայի սպանությունից հետո բազում անպատասխան ու չհաստատված վարկածներ են առաջ քաշվել համացանցերում։ Առաջին իսկ պահից ռուսական քարոզչական ու դրա ազդեցության տակ գտնվող շրջանակները առանց “հետաքննության” մեղադրանքի սլանքերը ուղղեցին դեպի Արևմուտք, և առաջին հերթին պահանջելով վեչացնել “Որոշումների ընդունման կենտրոնները” ոչ միայն Ուկրաինայում, այլև Լոնդոնում, Վաշինգթոնում, Վարշավայում և անգամ Պրագայում, որտեղից ըստ նրանց՝ համակարգվում է Ռուսաստանի պատերազմի դեմ ուկրաինական հակահարձակումները։

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Եթե տարիներով վարված քարոզչության ազդեցության տակ այս վարկածին հավատացողները մեծամասնություն են, այդուհանդերձ աչքի են զարնում նաև բավական համարձակ վարկածներ, որոնք ուղղության այլ սլանքեր ունեն։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում աչքի էին զարնում այպիսի վարկածներ, որոնք Ղրիմում, Բելգորոդում, այժմ նաև Մերձմոսկովիայում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները համարում էին հարմար պատրվակ Ռւոսաստանի համար՝ սկսելու լայնամասշտաբ ռազմակ գործողություններ, այդպիսով բաց ու թափանցիկ ակնարկելով, որ այդ ամենը կարող էր կազմակերպված լինել հենց նման առիթ ստանալու համար։ Այս հոսանքին հարող մեկ այլ վարկած է շրջանառվում, որ ըստ էության, քանի որ Ռուսաստանի պ ատերազմն ու ինքը Ռուսաստանը հայտնվել եբն խոր փակուղում, բացառված չէ, որ Պուտինը հարկադրված լինի գնալ անցանկալի պայմաններով բանակցությունների, ինչին կարող են խանգառել “բազեների թևը”, որոնց պատկանում էին Դուգինը, Դարյան, հետևաբար այդպիսի սցենարը նույնպես նախապատրաստություն պահանջում է՝ ի դեմս հնարավոր խոչընդոտներից ազատվելու․․․ Որոշ շրջանակներ էլ սա համարում են ոչ ամենևին արտաքին ուժերի կամ անգամ ուկրաինացիների կազմակերպած, համարելով, որ ռուսական վերնախավում Դուգինի ասած “լուսնային մարդիկ”, որոնք կողմնակից են Արևմտյան քաղաքակրթությունից դուրս չշպրտվելուն և նրա հետ երկխոսելուն, փորձում են այսպիսի ակտերով կանգնեցնել իրենց դեպի անդունդը տանող ստրատեգիան․․․

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Ռուսական Արգումենտի ի ֆակտին անգամ վարկածների թվում շրջանառության մեջ է դրել այնպիսի անհեթեթություն, թե իբր Դուգինը անցանկալի հայտարարություններ է արել նաև հայերի մասին, հետևաբար վերջիններս էլ շահագրգռված կլինեին նրա սպանության մեջ։ Այս անհեթեթ տրամաբանության շրջանակներում թերևս կարելի է ոչ պակաս հիմնավորվածությամբ ավելացնել նաև ադրբեջանական վարկածը, որոնցից Դուգինը պահանջում էր վերադարձնել “Արցախյան պարտքը”․․․․
Նկատելի է, որ Դարյայի ս պանությունը և Դուգինի թ իրախավորված լինելը առաջին հերթին ազդել է կրեմլյան քարոզչամեքենայի ակնառու դեմքի վրա՝ Վլադիմիր Սոլովյով, Մարգարիտա Սիմանյան, որոնց մոտ զայրույթը միախառնվել է վախին, քանզի պ ատերազմն արդեն հասել է Մոսկվա և ինչպես իրենք են հռետորական հարց տալիս՝ “մինչև ո՞ւր և մինչև ո՞ւմ”․․․ Ակնհայտ է, որ իրենց անպաշտպան առաջին հերթին զգալու են քարոզիչները, որոնց համակել է վախը և ովքեր վճռական գործողություններ են պահանջում “որոշումներ ընդունող կենտրոններից” “որոշումներ ընդունող կենտրոնների” մասով․․․

Իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին. Ստյոպա Սաֆարյանի անչափ կարևոր գրառումը

Համացանցում նկատելի է նաև Պուտինից հիասթափություններ անգամ նրանց շրջանում, ովքեր սատարում են Ռուսաստանի պ ատերազմը։ Նրանք Ռուսաստանի ղեկավարների /Պուտին, Մեդվեդև և այլք/ հոխորտանքները կարմիր գծերի, վճռական հարվածների մասին համարում են “օդի տատանումներ”, անգամ հեգնում, որ Դարյայի մասով ոչինչ էլ չեն անելու, քանի դեռ ռումբերը չեն հասել Ռուբլովկայի առանձնատներին․․․Մի բան պարզ է․ ռուսական էլիտայի ներսում չափազանց խառը վիճակ է․ վերջին շաբաթների հեռուստաքննարկումներում բացահայտ մեղադրանքեր էին հնչում չինովնկիներ հասցեին, որ նրանք ըստ էության դուրս չեն գալիս իրենց կոնֆորտի զոնայից։ Ինքը Դուգինը իր վերջին հարցազրույցում տարակուսանք է հայտնում, որ եթե նախկինում համարում էր, որ Արևմուտքի գործակալները ավելի շատ տնտեսական ու մշակութային համակարգերում են, ապա այժմ նկատում է, որ դրանք սարսափելի ու վտանգավոր չափով շատ են հենց ուժային՝ ռազմաքաղաքական բլոկում, որտեղ սաբոտաժ են անում Ռուսաստանի “քաղաքակրթական ընտրությունը” և “հնարավոր հաղթանակը”։ Հետևաբար, մեծ հարց է մնում, թե իրականում որտե՞ղ որոշում կայացվեց վերացնել Դուգիններին․․․ Ստյոպա Սաֆարյան ՄԱՀՀԻ ղեկավար

Rating
( 5 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends