Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ 4 ուղղություններով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ հետագայում ևս 2-+3 ուղղություն է ավելացել: Նա նաև նշեց, որ այս պահին ՊՆ-ի կողմից հաստատաված 49 զոհ ունենք, բայց այդ թիվը, ցավոք, վերջնական չէ:

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթյունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար: Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածության առնչությամբ և երկու կողմերին կոչ է արել լուծել վեճերը խաղաղ ճանապարհով, նաև ընդգծել, որ Իրանի համար անթույլատրելի է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններում որևէ փոփոխություն։

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Իրանից հնչող հայտարարություններին, ասաց, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին մոտ լրատվամիջոցներն ավելի շուտ են արձագանքել այս իրադարձություններին, ինչը նշան է, որ Իրանն ավելի զգոն, քան երբևէ հետևում է Կովկասի իրադարձություններին։

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

«Կարծում եմ՝ այսօրվա Իրանի ԱԳ նախարարության հայտարարությունը, որը թեպետ երկու կողմերին էլ հրավիրել է փորձել հարցերը լուծել ոչ ռազմական միջոցներով, բայց ես նկատեցի, որ մեկ նախադասություն ձևակերպում կար, որ անցյալից տարբերվում էր։ Իրանը անցյալ ամիսների և անցյալ տարի միշտ նույն կերպ է հանդես գալիս, այն է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները չի ընդունում և չի ցանկանում տեսնել։ Ռայիսին երկու ամիս առաջ նշում էր, որ Իրան- Հայաստան սահմանը պետք է անխափան մնա և չպետք է վտանգի ենթարկվի։ Այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ նկատվեց, հստակեցվեց Իրան-Հայաստան-Ադրբեջան սահմանների փոփոխություն ընդունելի չէ, ոչ միայն աշխարհաքաղաքական սահմանը նկատի առնվեց, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանը»,-ասաց պատգամավորը։ Իրանի կողմից նման հայտարարությունները, ըստ Բեգլարյանի, պայմանավորված են նրանով, որ Իրանը մտածում է՝ այս անցուդարձերն իսկապես վտանգավոր են դառնում և արդեն աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն վտանգում է Իրանին, թեպետ ուղղակիորեն Իրանի սահմանից հեռու է։

Իրանի այսօրվա հայտարարության մեջ նոր ձևաչափ է նկատվում

«Կարծում եմ՝ Իրանը կարմիր գծերի շեշտավորման առումով մեկ քայլ առաջ եկավ, ասաց, որ ոչ միայն իր սահմանը, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի փոփոխությունն էլ իր համար ընդունելի չէ»,-նշեց Բեգլարյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով