Իրանի կարմիր գծերը․ Թեհրանը մտավախություններ ունի, որ կարող է կտրվել Երևանից. միջազգային հետախուզական հրատարակություն

Կանադական Geopolitical Monitor միջազգային հետախուզական հրատարակությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանի և Իրանի միջև աճող լարվածությանն ու հասունացող հակամարտությանը:

Իրանի կարմիր գծերը․ Թեհրանը մտավախություններ ունի, որ կարող է կտրվել Երևանից. միջազգային հետախուզական հրատարակություն

«Մինչ ուկրաինական պատերազմը գերիշխում է համաշխարհային մամուլի վերնագրերում, մեկ այլ հակամարտություն է հասունանում Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանն ու Իրանը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո գնալով ավելի են թշնամացել», – գրում է աղբյուրը: Նշվում է, որ Իսրայելի և Թուրքիայի ռազմական աջակցությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակից հետո Իրանը հասկացել է, որ իր անվտանգությունը հյուսիսային սահմանի երկայնքով վտանգված է, քանի որ պատերազմը վտանգում էր նրան կտրել տարածաշրջանային առանցքային դաշնակից Երևանից, փոխանցում է Tert.am-ը։

Իրանի կարմիր գծերը․ Թեհրանը մտավախություններ ունի, որ կարող է կտրվել Երևանից. միջազգային հետախուզական հրատարակություն

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի ընթացքում Հայաստանի հարավային սահմանների երկայնքով հաճախակի նոր ոտնձգությունների (նկատի ունի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- Tert.am) կապակցությամբ։ Ադրբեջանի այս վերսկսված հարձակումը տագնապ է առաջացրել ոչ միայն Իրանի, այլ նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, գրում է Geopolitical Monitor-ը:

Իրանի կարմիր գծերը․ Թեհրանը մտավախություններ ունի, որ կարող է կտրվել Երևանից. միջազգային հետախուզական հրատարակություն

«Այս ոտնձգությունները մոտենում են Թեհրանի կարմիր գծերից մեկին Կովկասի սահմանների հնարավոր վերագծման հարցում, որի արդյունքը հաճախ է ակնարկվում նախագահներ Ալիևի և Էրդողանի հռետորաբանության մեջ՝ կապված պանթուրքական էքսպանսիայի հետ: (Սահմանների) վերագծումը նոր աշխարհաքաղաքական խնդիրներ կառաջացնի Իրանի համար. դրանց թվում է հազարավոր տարիներ շարունակ գործող Հայաստանով անցնող հնագույն առևտրային ճանապարհի խափանումը:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends