Իրանի կոշտ պատասխանը Բաքվին

Իրանի կոշտ պատասխանը Բաքվին

Իրանի կոշտ պատասխանը Բաքվին

Իրանի հետախուզական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ահաբեկության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է, որը Իրան է ժամանել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: Խոսքը հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցածի մասին է, երբ ահաբեկիչը կրակ էր բացել ուխտավորների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 15 մարդ էր սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Իրանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ձերրբակալվել է մոտ երեք տասնյակ մարդ, որոնք Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են: Ըստ իրանական հետախուզության, ահաբեկության կազմակերպիչ Ադրբեջանի քաղաքացին Բաքվից ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և հայտնել Իրանում գտնվելու մասին:

Իրանի կոշտ պատասխանը Բաքվին

Իրանական հետախուզության տարածած տեղեկությունը փաստացի կոշտ պատասխան է օրերս Ադրբեջանի հատուկ ծառայությունների տարածած տեղեկության, թե Ադրբեջանում բացահայտել են իրանական հատուկ ծառայությունների ստեղծած զինված հանցավոր խմբավորում: Բաքվի այդ տեղեկությունը ի դեպ հաջորդել էր Սոչիում եռակողմ հանդիպմանն ու դրան անմիջապես հաջորդած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին: Առիթ ունեցել եմ նշելու, որ Ադրբեջանի համար բավականին խնդրահարույց է դառնում ռուս-իրանական գործակցության խորացումը, ընդհուպ ռազմա-քաղաքական դաշնակցության հատկանիշներ պարունակող իրավիճակի: Այդ հանգամանքը զգալիորեն բարդացնում է Բաքվի ռեգիոնալ դիրքը: Ադրբեջանը մի կողմից դառնում է կապող օղակ, մյուս կողմից սակայն այդ աճող նշանակությունը ենթադրում է ՌԴ և Իրանի առավել կոշտ մոտեցումներ Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերության հարցում: Դրան զուգահեռ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը Թեհրանում փաստացի հայտարարեց, որ Երևանի համար հասկանալի և ըմբռնելի են ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության իրանյան «տեսլականը» կամ մոտեցումները, այդ կերպ գործնականում փորձելով Հայաստանը դուրս բերել ռուս-իրանական սերտացող գործակցությունից և դրա տրամաբանությունից բխող ռեգիոնալ նոր իրողությունների «ճնշման» ռիսկից:

Իրանի կոշտ պատասխանը Բաքվին

Ասել, թե Հայաստանի համար այստեղ չկան ռիսկեր, իհարկե մոլորություն է: Կովկասում ռիսկեր կան բոլորի համար, և չկան միարժեք շահեկան կամ վտանգավոր ուղղություններ ու գծեր, սակայն տվյալ պարագայում Երևանը գործնականում հայտնելով իր լոյալությունը Սոչի-Թեհրան «երթուղով», գնդակը փաստացի թողեց Բաքվի դաշտում: Դրան հաջորդեց արձագանքը՝ գուցե ոչ առանց Անկարայի աջակցության, որ բացահայտել են իրանական հետախուզության ստեղծած հանցավոր զինված կազմավորում: Թեհրանի պատասխանը փաստորեն չուշացավ և Իրանը հայտարարում է, որ Շիրազում 15 մարդու սպանության հանգեցրած ահաբեկությունը Ադրբեջանի քաղաքացու ձեռքի գործ է, այդ կերպ ցույց տալով թերևս Բաքվին, որ «լրտեսական» գործիքները տվյալ պարագայում հազիվ թե լինեն շահեկան: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի հանգամանքը, որ տեղեկությունը իրանական հետախուզությունը հանրայնացնում է Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ, որից առաջ էլ Ադրբեջանն էր արգելել ռուս խաղաղապահներին մարդասիրական բեռ բերող ռուսական բեռնատար օդանավի թռիչքը իր օդային տարածքով, ստիպելով օդանավին անցնել ավելի երկար ճանապարհ և Հայաստան ժամանել Իրանի տարածքով:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends