Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն տեսնո՞ւմ է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Լրագրողը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Փաշինյանն ասել էր, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում, ըստ Փաշինյանի, խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը: Փաշինյանը չէր բացառել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Ի պատասխան Լավրովն ասել է.«Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին նշեց՝ բնական է, որ Լավրովը չէր կարող ասել՝ Փաշինյանը ճիշտ է, իսկ մենք անգործության ենք մատնված․ «Նա ընդամենը դիվանագիտորեն փորձում է խուսափել պատասխանից։ Մյուս կողմից էլ՝ հավանաբար բոլորին և առաջին հերթին ՀՀ իշխանություններին հիշեցնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ընդամենը նոր լայնամասշտաբ պատերազմը կանխելու գործառույթ ունի, մյուս բոլոր գործառույթներն իրենց չեն վերաբերում։ Երբ ասում է, որ կոնկրետ առաջարկներ չեն ստացել, հենց դրա մասին է խոսքը՝ ի՞նչ եք ուզում մեզանից, մենք պատերազմ թույլ չենք տալիս, մնացածը դուք գիտեք»։

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ հայկական կողմն ունի դժգոհություն, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով իր խաղաղապահ գործառույթները չի իրականացնում․ «Դժգոհություն կա նաև իրենց մոտ։ Ես նշեցի, որ Ռուսաստանի գործառույթը պ ատերազմ թույլ չտալն է, իսկ երկու կողմերից լոկալ բախումներն ու սադրանքները՝ դրանք երկու կողմերի խնդիրն են։ Կարելի է հասկանալ, որ Ռուսաստանն իր խնդիրը փաստացի կատարում է։ Լավրովի խոսքերը հնարավոր է ժողովրդական լեզվով ձևափոխել հետևյալ կերպ․ «Էլ ի՞նչ եք ուզում մեզնից»»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանի արտգործնախարարը կա՛մ իրավիճակը սթափ չի գնահատում կա՛մ իրականությունը դիտավորյալ խեղաթյուրում է․ «Փառուխի դեպքերից հետո, երբ նա ժամանեց Հայաստան, լրագրողները նրան հարց ուղղեցին․․ նա կա՛մ չգիտեր, կա՛մ էլ ձևացնում էր, թե չի հասկացել ու նշում էր, որ հարցը կլուծվի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի շրջանակներում։ Մինչդեռ ռուս խաղաղապահների հանցավոր անգործության կամ համագործակցության հետևանքով մենք տեսանք, թե ինչպես Փառուխը հանձնվեց Ադրբեջանին։ Վերջին օրերի իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահները նմանատիպ պահվածք են դրսևորում։ Մինչդեռ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները բազմիցս այդ հարցը բարձրացրել են՝ ՌԴ իշխանությունների, այդ թվում նաև նախագահ Պուտինի առաջ, բայց դրան որևէ լուծում չի տրվել։ Ռուսական կողմը շարունակում է իներտ պահել իրեն, շատ հաճախ չի միջամտում իր պարտականություններից բխող գործողությունների մեջ։ Մենք տեսնում ենք, որ խաղաղապահները շատ հաճախ պարզապես անգործության են մատնված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Լավրովն ամեն կերպ փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել

Ըստ Վարդանյանի՝ Լավրովը պարզապես փորձում է ռուս խաղաղապահների դեմքը փրկել, բայց դա նրա մոտ ակնհայտորեն չի ստացվում։ Մեր զրուցակիցը համարում է, որ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անգործությունն արդարացնելու փորձ․ «ՀՀ իշխանություններն ու վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել են, որ ՌԴ ղեկավարության առաջ բարձրացրել են ռուսական խաղաղապահների անգործության հարցը, բայց այս մասով որևէ բան չի փոխվել։Լավրովը պարզապես փորձում է իրենց դեմքը փրկել»,-եզրափակեց Արմեն Վարդանյանը։

 

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով