Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հունիսի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է քննարկել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներ, հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը», ասել է նա։ Լավրովը հունիսի 10-11-ը մասնակցել է Երևանում կայացած ՀԱՊԿ նախարարական նիստին և հայտարարել ՀՀ ճանապարհներին «պարզեցված ռեժիմի» ներդրման մասին։ Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր հավատարմությունը եռակողմ հայտարարություններին և ռուսական ռեժիմով ճանապարհների բացմանը։

Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

«Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ Հայաստանի տարածք մուտք գործող ադրբեջանական բեռներն ու ուղեւորները նախ կստուգվեն ՌԴ սահմանապահ ծառայության, ապա՝ Հայաստանի մաքսային ծառայության կողմից։ Այնուհետ անցումը կիրականացվի հայկական պահախմբի ուղեկցությամբ, որի կազմում կլինի առնվազն մեկ ռուս սպա։ Արդյոք նույն պայմանները կգործեն հայկական բեռների և ուղևորների Ադրբեջանի տարածք մուտք գործելու դեպքում, հայտնի չէ, գրել է Ազատությունը։Եթե ճանապարհները գործարկվում են այդ պայմաններով, դա արդեն իսկ միջանցք է, անկախ նրանից թե ինչ ձեւակերպումներ են տրվում, այդ թվում՝ «ճանապարհը լինելու է ՀՀ ինքնիշխանության ներքո»

Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

Այն, որ Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ, վկայում է, որ Մոսկվան արագացնում է գործընթացները Կովկասում, իսկ ճանապարհն ընդամենը խնդիրներից մեկն է։ Ընդ որում, զուգահեռաբար փակվում են նախկինում գործող հաղորդակցությունները։Մոսկվայի ջանքերով սեւծովյան երթուղին արդեն փակվել է՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ափը «հուսալիորեն» ականապատված է։ Թուրքիայից և Հայաստանից Ռուսաստան հիմնական բեռնահոսքերն ուղղվել են դեպի Վրաստան՝ Վերին Լարս, որտեղ խոշոր հերթեր են գոյացել։Ռուսաստանը լուծում է մի քանի խնդիր, այդ թվում կանխելով այլընտրանքային հաղորդակցությունները։ Մասնավորապես, հարցականի տակ է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որով Հնդկաստանի նավահանգիստներից բեռները պետք է հասնեին Եվրոպա Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի տարածքով։

Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

Մոսկվան դեմ է այս միջանցքին, որը կարող էր նրան խաղից դուրս թողնել։ Մոսկվան «ըմբռնումով» է արձագանքել ՀՀ տարածք Բաքվի զորքերի ներխուժումներին, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհի գրավմանը, որով Իրանից Հայաստանով բեռներ էին տեղափոխվում Վրաստան։Տարածաշրջանն ամբողջությամբ արգելափակելու համար Մոսկվային և Անկարային անհրաժեշտ է փակել հայ-իրանական սահմանը։ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստան-Թուրքիա ցամաքային ուղիղ կապից բացի, որը վեր է ածվելու պատժամիջոցները շրջանցելու ռուսական «գորշ գոտու», լուծում է նաեւ այդ խնդիրը։

Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ․ Հայաստանը կմնա առանց ճանապարհների

Հայաստանը դեռ քննարկում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը։ Հիշեցնենք, որ ծրագիրը ԵՄ-ի հետ ստորագրվել էր 2021 թվականի հուլիսին, և գլխավոր կետը հենց Պարսից ծոց-Սև ծով ճանապարհի կառուցման ֆինանսավորումն էր։ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարմություն հայտնել եռակողմ հայտարարությանը և խոսել մեկուսացումը ճեղքելու մասին։ Եռակողմ հայտարարության իրագործման դեպքում Հայաստանը պարզապես կմնա առանց արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհների, ինչն արդեն մասամբ տեղի է ունենում։ Դրանք վերահսկվելու են Մոսկվայի ու թուրքերի կողմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով