Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Գործադիրը հունվարի 13-ին հաստատել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: Նախատեսվում է տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնել։

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Արդյունքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի վերջիններիս` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Կառավարության որոշումը հունվարի 23-ին ուժի մեջ է մտել։ Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գործող կարգավորումներով զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի հնարավորություն՝ օգտվելու սահմանափակ կամ արտոնյալ վերարտարդողական բուժօգնության ծառայություններից, սակայն ֆինանսավորմամբ ամբողջապես չեն ծածկվում ծախսերը: «Մասնավորապես, չեն ծածկում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,-ասել է նախարարը:

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ: Ծնողների հետ քննարկումների, տարբեր շփումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ենք որոշում կայացրել: Դա արել ենք, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են բարձրացնում այս հարցը: Այսինքն՝ իրենք են բարձրացնում, որ այսպիսի հարցեր կան և ակնկալում են, որ կառավարությունը լուծի»:

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ որ փուլ առ փուլ մեծացվում է այս ուղղությամբ ծառայությունների հասանելիությունը: Ըստ նախարարի, 2021 թվականին զինվոր կորցրած մայրերից 27-ի մոտ հղիություն է գրանցվել:«Կարծում եմ՝ սա շատ խորհրդանշական և արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է: Եվ կրկին իմ խոնարհումը և հարգանքի տուրքն բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել», -ասել է վարչապետը:

Լավ լուր. Կառավարության որոշումն այսօր ուժի մեջ է մտել

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը. «Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք և Կառավարության ծրագրում արտահայտված է:. Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով