Լավ լուր. Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա

Լավ լուր. Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա

Լավ լուր. Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղեկացրեց, որ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն նպաստի չափը կդառնա 31 հազար 600:

Լավ լուր. Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա

«Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ու մայրը չի աշխատում, ապա պետությունը վճարում է ամսական 31 հազար 600 դրամ: Նույնքան կստանա նաև աշխատող մայրն, ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Լավ լուր. Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա

Ընդ որում, եթե այսօր քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, անհատ ձեռնարկատերերը չեն ստանում երեխայի խնամքի նպաստ, ապա 2023 թվականի հունվարի 1-ից նրանք ևս կստանան 31 հազար 600 դրամ՝ անկախ այն հանգամանքից, թե որ բնակավայրում են հաշվառված:

Լավ լուր. Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա

Պետությունը որդեգրում է այնպիսի քաղաքականություն, որ խրախուսվեն երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձող մայրերը: Մասնավորապես, եթե խնամքի արձակուրդում գտնվող մայրը վերադառնում է աշխատանքի, ապա կստանա 37 հազար 500 դրամ:ա

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends