Լևոն Արոնյանը այսուհետ հանդես կգա ուրիշ երկրի դրոշի ներքո. պատճառը հայտնի է
Լևոն Գրիգորի Արոնյան (հոկտեմբերի 6, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005 ու 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների հաղթող:
Asekose.am-ը գրում է. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ ու հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։ Պատճառը Նիկոլ Փաշինյանի չկատարած հերթակա խոստումն է: «Վարչապետ դառնալու 1-ին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին և խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի
ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որ Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, սակայն ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել»,-գրում է ալիքը: