Խոսելով այլ մարդկանց մասին, Դուք իրականում խոսում եք Ձեր մասին
Մի անգամ մայրամուտին մի ծեր հողագործ տեղավորվեց իր համեստ տան շքամուտքի մոտ, որպեսզի հիանա մեղմ զեփյուռով ու երեկոյան ստվերներով: Նրա տան մոտով անցնում էր արահետ, որը տանում էր դեպի գյուղ:
Սկզբում նրա կողքով անցավ մի տղամարդ: Նա տեսնելով հողագործին, մտածեց. «Ինչ ծույլ մարդ է, չի աշխատում, նստել է և կյանքն է վայելում»:
Քիչ հետո նրա կողքով անցավ մեկ այլ մարդ, ով մտածեց. «Այս մարդը Դոն Ժուանին է հիշեցնում: Նա երևի նստել է այստեղ, որպեսզի հետևի անցնող աղջիկներին և գայթակղի նրանց»:
Վերջապես նրա կողքով մի ծերունի անցավ: Նրա մտքերը տարբերվում էին նախորդ երկուսի մտքերից. «Սա աշխատասեր մարդ է: Նա երևի ամբողջ օրն աշխատել է և հիմա վայելում է իր հանգիստը»:
Այս պատմությունը շատ հզոր միտք ունի իր մեջ:
Իրականում մենք ոչինչ էլ չգիտենք իր տան դիմաց նստած հողագործի մասին: Բայց այն երեք մարդկանց մասին, ովքեր անցան արահետով, ասելիք կա. առաջին տղամարդը ծույլ է, երկրորդը՝ կնամոլ, երրորդը՝ աշխատասեր:
Իմաստը նրանում է, որ մենք խոսելով այլոց մասին, իրականում խոսում ենք մեր մասին, հատկապես, երբ եզրակացություններ ենք անում: Սա պաշտպանական ռեակցիա է, որի միջոցով մարդիկ արտաքին աշխարհին նկարագրում են այն, ինչը գոյություն ունի միայն իրենց գլխում: Այդ պատճառով, հաջորդ անգամ ուրիշների մասին խոսելիս ավելի ուշադիր եղեք: