Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Կարտոֆիլն այսօր շուկայում վաճառվում է մեկ կգ 600-650, իսկ սուպերմարկետներում՝ 1450 դրամ։ Ոլորտի մասնագետները պնդում են՝ կարտոֆիլն այլևս 100 դրամ չի լինելու։ Կարտոֆիլի գնի բարձրացման հետ կապված մտահոգություն չի լսել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ «Բարձր ինֆլյացիա է մոլեգնում, սա թույլ է տալու գյուղացիներին, որ լավ գնով վաճառեն իրենց ապրանքը»,-ասում է Քերոբյանը։

Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դիզվառելիքը թանկացել է 8 անգամ, դոլարն էլ արժեզրկվել է. «Այսօր դիզվառելիքը 700 դրամ է, անցյալ տարվա 320-350-ի փոխարեն: Պարարտանյութը 2,5-3 անգամ թանկացել է: Թունակիմիկատների տարբեր տեսականին 50-100 տոկոսով թանկացել է: Մեկ հեկտարի համար գյուղացին տալիս էր 20-25 հազար դրամ, հիմա 35-40 հազար է տալիս: Կուլտիվացիայի համար ևս փող է տալիս գյուղացին, բերքահավաքի համար տալիս է: Այս ամենը, բնականաբար, ազդել է ինքնարժեքի վրա»,-ասաց նա:

Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ սա արհեստական ստեղծված իրավիճակ է. «Վառելիքը չէր կարող 650-700 դրամ լիներ, մանավանդ, որ դրամը արժևորվել է: Նույնը քիմիկատները, նույնը պարարտանյութը: Եթե մերոնք խելոք լինեին, դեկտեմբերին այդ պարարտանյութը կկուտակեին 6 հազար դրամով, ոչ թե 20 հազար դրամով: Այսինքն տգիտություն ու անգործություն է, գյուղատնտեսության նախարարություն չկա: Վերջին մի քանի շաբաթում ցույց են տալիս ցրտահարություններ, որոնք իրականում չեն էլ եղել: Շատ քիչ տեղերում է ցրտահարություն եղել: Իրականում ծիրանի բերքի կորստի պատճառը սնկային հիվանդություններն են, կամ մեղուն լավ չի աշխատել, փոշոտում չի արել»,-ասաց Բերբերյանը:

Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Նա հայտարարեց, որ գյուղոլորտում ապահովագրությունը գյուղացու «կյանքը կերել է». «Պետությունը շատ հետաքրքիր քաղաքականություն է տանում, կառավարությունում երկու փոխվարչապետ կա, որոնք մեծ սեր ունեն բանկերի նկատմամբ: Փոխանակ սուբսիդիան գյուղացուն տան, բանկերին են տալիս: Փոխանակ պարարտանյութի սուբսիդիան գյուղացին ստանա և գնա խանութից գնի, ինչ իրեն պետք է, ստանում են մի քանի ներկրողները: Իմիջիայլոց այդ 20 կազմակերպություններից կեսն իր կյանքում պարարտանյութ չի տեսել: Այս տարի գրանցված կազմակերպություններ են: Բա ի՞նչ ես ուզում այդ էկոնոմիկայի նախարարից»:

Կարտոֆիլն էլ երբեք 100 դրամ չի լինի․ Մասնագետների կանխատեսումներն ու մտահոգությունները

Հարցին, թե արդյոք գյուղացին չի ցանկանում կարտոֆիլ մշակել՝ հաշվի առնելով, որ գինը բավական բարձրացել է, Բերբերյանը պատասխանեց. «Ցանքատարածությունները մեր օգնությամբ 300-400 հեկտարով ավելացել է նախորդ տարվա համեմատ, բայց դա չի նշանակում, որ պետությունը մեզ այստեղ օգնել է: Մենք այս տարի ունեցանք մեծ քանակով կարտոֆիլի արտահանում Ռուսաստան, գյուղացին մեծ շահույթ ստացավ և առանց վարկերի մարդիկ կարողացան ցանքատարածություններն ընդլայնել: Եթե պետությունը, որ չի օգնում, գոնե չխանգարի, լավ կլինի: Էդ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի տեսնո՞ւմ, որ դրամն ուժեղանում է, բայց դիզվառելիքի գինը չի իջնում: Շատ լավ գիտի, բայց ոչինչ չեն անում, ձեռնտու է իրենց սա»:
Հարցին, թե որն է ելքը կարտոֆիլի գների աճը զսպելու համար, նա արձագանքեց. «Իհարկե, կարելի է քայլեր կատարել և վիճակն ուղղել, բայց արդեն հաջորդ տարվա համար, այս տարի ուշ է արդեն»: Բերբերյանը կանխատեսեց, որ կարտոֆիլի գինը կիջնի մինչև 300 դրամ, բայց էլ երբեք 100 դրամ չի լինի. «Սա կապված է նրա հետ, որ տարին 2 շաբաթ հետ է ընկել»,-հավելեց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով