Կարևոր․ Այս մասին պետք է իմանան բոլոր աշխատող քաղաքացիները

Կարևոր․ Այս մասին պետք է իմանան բոլոր աշխատող քաղաքացիները

Կարևոր․ Այս մասին պետք է իմանան բոլոր աշխատող քաղաքացիները
Աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածը սահմանում է աշխատողի աշխատաժամանակի կառուցվածքը։
Աշխատաժամանակը ներառում է` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը. 2) գործուղման ժամանակահատվածը. 3) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը (օր․՝ համակարգիչը միացնելը)․ 4) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները.

Կարևոր․ Այս մասին պետք է իմանան բոլոր աշխատող քաղաքացիները

5) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը. 6) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը. 7) աշխատողին աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը, եթե աշխատանքի չթույլատրված աշխատողին թույլատրվում է մնալ աշխատավայրում` պահպանելով աշխատավայրում սահմանված կարգը. 8) պարապուրդի ժամանակահատվածը. 9) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

Կարևոր․ Այս մասին պետք է իմանան բոլոր աշխատող քաղաքացիները

Աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում են`
1) գործատուի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը.
2) պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածները.
3) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

Կարևոր․ Այս մասին պետք է իմանան բոլոր աշխատող քաղաքացիները

4) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, սույն օրենսգրքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողն այդ օրերին կատարում է աշխատանք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով.
5) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով