Կարևոր․ Եթե դա չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր հազարավոր կյանքեր

Կարևոր․ Եթե դա չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր հազարավոր կյանքեր

Կարևոր․ Եթե դա չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր հազարավոր կյանքեր

Նարեկ Սարգսյանը գրում է. Այսօր թ շնամին ավարտեց իր զո րավարժությունները.. Կարսի կողմից.. թ շնամին.. ու ցնցեց Երևանը: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի: Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց — արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել՝ արդյունքում երկրաշարժ Շորժայում: 1988 -ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր..

Կարևոր․ Եթե դա չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր հազարավոր կյանքեր

Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զո հերով, ավե րածություններով) ու՞մ պատճառով էր: Էս հի վանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական աղ ետ է Հայաստանում՝ մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղ ետ է Թուրքիայում՝ աստված պատ ժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են:Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից…

Կարևոր․ Եթե դա չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր հազարավոր կյանքեր

Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քան դվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները: Քանաքեռ գյուղում միայն հազարից ավելի զո հ է եղել: Եթե այսօր այդ երկրաշարժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու: Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զո հ, միլիոնից ավելի անտուն մարդ: Ուրեմն պիտի պատրաստվել՝ նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել:

Կարևոր․ Եթե դա չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր հազարավոր կյանքեր

Դա ավելի թանկ է, քան Հայաստանի մեկ տարվա բյուջեն: Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում: Էդքան ժամանակ հավանաբար ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով