Կարևոր տեղեկություն աշխատողների համար․ Որ դեպքերում է աշխատողի մոտ սահմանվում ոչ լրիվ աշխատանքային օր

Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանվում է․ Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է` աշխատողի և գործատուի համաձայնությամբ. աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա, հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով, հաշմանդամի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

Կարևոր տեղեկություն աշխատողների համար․ Որ դեպքերում է աշխատողի մոտ սահմանվում ոչ լրիվ աշխատանքային օր

Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Վերոնշյալ 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:

Կարևոր տեղեկություն աշխատողների համար․ Որ դեպքերում է աշխատողի մոտ սահմանվում ոչ լրիվ աշխատանքային օր

Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով