ԿԳՄՍՆ հայտնում է. Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ

ԿԳՄՍՆ հայտնում է. Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ

ԿԳՄՍՆ հայտնում է. Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ

ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ա գրեսիայի հետևանքով Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:

ԿԳՄՍՆ հայտնում է. Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ

Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:

ԿԳՄՍՆ հայտնում է. Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ

Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով