Կյանքի ողջ երջանկությունը գտնվում է հենց մեր մեջ

Կյանքի ողջ երջանկությունը գտնվում է հենց  մեր մեջ

Կյանքի ողջ երջանկությունը գտնվում է հենց մեր մեջ

«Ամեն դեպքում մարդիկ,_ մտածեց փոքրիկ հրեշտակը,_ հետաքրքիր արարածներ են: Նրանք ուղևորվում են դեպի հեռավոր երկրներ՝ երջանկություն փնտրելու: Նրանք համբերատար փնտրում են մարդկանց, ովքեր կդարձնեն իրենց կյանքը հետաքրքիր և աննկարագրելի գեղեցիկ: Նրանք աչքները չորս արած փորձում են գտնել նրանց, ովքեր կնվիրեն իրենց սեր:
Նրանք պատրաստ են սարեր շուռ տալ, ամեն անգամ մտածելով, թե գուցե հենց այս սարի ետևում է թաքնվել իր երջանկությունը:

Կյանքի ողջ երջանկությունը գտնվում է հենց մեր մեջ

Նրանք սպասում են, հույս փայփայում, փնտրում և անգամ գտնում են: Միշտ չէ, որ ճիշտը այն է, ինչ պետք է: Եվ ավելի քիչ է այն, ինչ որ դուք կցանկանայիք: Բայց գտնում են չէ՞
Եվ վախենում են անել ամենակարևորը. նայել իրենց ներս: Դու երբեք չես գտնի երջանկություն, ուրախություն և սեր, եթե չհասկանաս մի պարզ ճշմարտություն. այն ինչ կա այս աշխարհում և քո կյանքում, այդ ամենը քեզնում է:

Կյանքի ողջ երջանկությունը գտնվում է հենց մեր մեջ

Կյանքի ամբողջ ուրախությունը հավաքված է քո ներսում:
Ամբողջ քնքշությունը, սերը և անգամ երջանկությունը: Ու եթե դու տեսնես քո ուրախությունը, կյանքը կսկսի ժպտալ քեզ: Միայն դու ինքդ կարող ես նվիրել քեզ ամենակարևորը. իրական ուրախություն, իրական սեր, իրական երջանկություն: Միայն թե հավատա… Աշխարհի ողջ երջանկությունը հավաքված է քո ներսում, ամբողջ քնքշությունը և անգամ սերը…»

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով