«Կյանքս կյանքիդ գնով, գոնե իմ դեպքում այդպես եղավ»․ Ռոբերտն այս կերպ փորձել է շնորհակալ լինել ընկերոջը իր արածի համար
Ռոբերտի հետ արցախյան վերջին պա տերազմի սարսափներից չենք խոսում, ավելի ճիշտ՝ գրեթե չենք խոսում: Զրույցը մեծ մասամբ ծավալվում է 20-ամյա երիտասարդի ապագա ծրագրերի շուրջ: Ցանկանում է սեփական փոքրիկ խորտկարանը բացել Գյումրիում, որտեղ միայն վրացական խոհանոցի ուտեստներ կմատուցվեն: Ռոբերտ Մկրտչյանը վաղ է զրկվել հորից, մ ահացել է, երբ տղան եղել է 9 տարեկան, երկու քրոջ մինուճար եղբայր՝ տան փոքրը: Մայրը՝ Կարինեն, երեք երեխաներին միայնակ է մեծացրել: Ռոբերտը պատմում է, որ սկսել է աշխատել 15 տարեկանից, ասում է. «Ես երբեք չեմ խուսափել աշխատանքից, փոքր տարիքից էլ աշխատել եմ, դե տան միակ տղամարդն էի, ուզում էի մորս օգնած լինել որեւէ կերպ»:Մինչեւ բանակ զո րակոչվելը սովորել է Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանում՝ փորձելով յուրացնել խոհարարական արհեստի բոլոր նրբությունները: «Ես կարող էի նաեւ լավ սպորտսմեն լինել, ձյուդոյով էի զբաղվում, երեք տարի պարապելուց հետո 2017թ․ Հայաստանի ձյուդոյի առաջնությունից 3-րդ տեղն եմ բերել: Բ անակ գնալս էլ կարող էի երեք տարով հետաձգել, սպորտսմենների հետ կապված նման տարկետում կա, բայց ես չուզեցի։
Որոշեցի իմ տարեկիցների հետ գնալ ծառայել, մանավանդ որ մտադիր չէի սպորտի գծով շարունակել, խոհարարական գործն էր սկսել ձգել, ուզում էի դրա մեջ հմտանալ»,- ասում է Ռոբերտը:Խոհանոցին կից սեղանատան մի անկյունում կախված են Ռոբերտի՝ սպորտում ունեցած հաջողությունների մեդալները: Դրանք չեն ավելանա, ոչ միայն այն պատճառով, որ տղան դեռ երեք տարի առաջ է հրաժարվել մարզական կարիերայից, այլեւ՝ պատ երազմում ստացած վ իրավորման պատճառով: Այսպես, մենք վերադառնում ենք պատ երազմի թեմային: Ռոբերտը բ անակ զ որակոչվել է 2019․ հունվարին, ծառայել «Եղնիկներ»-ում, այնտեղ էլ վ իրավորվել սեպտեմբերի 29-ին: Ռոբերտը հայկավանցի Էլֆիկ Ավետիսյանի եւ գյումրեցի Դավիթ Սարգսյանի հետ հետախուզական նույն դասակից է եղել: «Ես ու Դավիթը նույն օրն ենք վ իրավորվել, կարելի է ասել ա րկի նույն բ եկորից: Քանի որ Դավիթն ինձնից առաջ էր, իր վ իրավորումներն ավելի շատ էին: Իմն աջ ոտքիս ազդրն է: էդ օրը վեց հոգի վ իրավորվել էինք, մենակ Էլֆիկին բան չէր եղել, ինքը զբաղված էր վ իրավորներին օգնություն ցույց տալով: Մենք իրեն խնդրում էինք, որ մի տեղ թաքնվի, մինչեւ արկակոծությունն ավարտվի, բայց ինքը չէր լսում:
Բաց երկնքի տակ էինք պառկած, ԱԹՍ-ով մեզ նկարեցին, բայց Էլֆիկը հասցրեց ճամփի կողքի փոսը քաշել մեզ,- հիշում է Ռոբերտը,- երեւի մի ժամ ենք էդպես մնացել մինչեւ տեղափոխելը: Ֆելդշերը ոտքիս վրա սխալ տեղից էր գցել ժգուտը, փոխանակ վերեւից գցեր, ներքեւից էր արել: Էլֆիկը եկավ, տեսավ, ջղայնացավ, փոխեց ժգուտի տեղը, հետո ինձ Մարտակերտում բժիշկն ասաց, եթե մի քանի ժամ էդ ձեւ մնայի, ոտքս ամպուտացնելու էին»: Ռոբերտը ցույց է տալիս աջ բազկին արված դաջվածքը՝ նվիրված ընկերոջ հիշատակին: «Կյանքս կյանքիդ գնով…գոնե իմ դեպքում այդպես եղավ,- պնդում է զրուցակիցս,- ինձ ասում էին, թե պետք չէ նման բան անել, որ անընդհատ հիշեցնելու է պա տերազմի օրերը, բայց ես ուզում էի որեւէ կերպ շնորհակալ լինել Էլֆիկին իր արածի համար»: Պատմում է, որ Էլֆիկի հետ մտերմացել են անմիջապես, ծառայության 19 ամիսները ջերմությամբ է հիշում: Ռոբերտն իր մասին քիչ է պատմում, պատ երազմական հիշողություններով կիսվելու առումով եւս ժլատ է: Զրույցին միանում է մայրը, որ մասնագիտությամբ բուժքույր է եւ աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում: «Ռոբերտի հետ խոսել էի սեպտեմբերի 25-ին, ասաց որ պոստեր են բարձրանում ու կապը վատ է լինելու, չանհանգստանամ: Դե 14 օրը մեկ պոստեր են բարձրանում, արդեն սովորել էինք, ու էդ օրերին էլ իրոք կապն էն չէր: Կիրակի օրը աշխատանքի էի, գործի տեղն ինձ հարցնում էին՝ ինչ կա՞ տղուցդ, լուր ունե՞ս, ասում էի՝ չէ՛, պոստեր է, դեռ չգիտեի, որ պատերազմ է սկսվել: Հետո, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, փորձեցի զանգել՝ կապ չկար:
Ռոբերտը անծանոթ համարից զանգել է դեպքի օրվա առավոտյան, մի երկու բառով ասել է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, որ չանհանգստանաք,- հիշում է մայրը,- մեկ էլ երեկոյան եմ էլի զանգ ստանում ու էլի անծանոթ համարից, էս անգամ արդեն բժիշկն էր, ասում էր, որ տղայիս ոտքն է բեկորից վ իրավորված, Ստեփանակերտի հիվանդանոցում է, եւ որ գիշերն ուղարկելու են Երեւան»:Կարինեն որպես բուժքույր, հասկանում է, որ տղայի լիակատար վերականգնման համար ժամանակ ու համբերություն է հարկավոր: Ոտքից վ իրավորված գրեթե բոլոր զ ինծառայողների մոտ կա մկանների թուլության խնդիր: Բժիշկները բոլորին խորհուրդ են տվել շատ շարժվել: Հարեւանը դեկտեմբերի 7-ին Ռոբերտին շան ձագ է նվիրել: Հասկի եւ պիտբուլ ցեղատեսակների խառնուրդ Լակին (շան անունն է), որ անչափ աշխույժ շնիկ է, ստիպում է տղային անընդհատ շարժման մեջ լինել: Միակ մտահոգությունը Ռոբերտի քչակերությունն է: «Շատ եմ նիհարել,- ուսերն է թոթվում Ռոբերտը,- էնքան եմ նիհարել, որ մեկ-մեկ ոտքիս ձեռք եմ տալիս, մեջը դրած երկաթը զգում եմ: Մեկ-մեկ էլ սառնություն եմ զգում մարմնումս: Բժիշկն ասել է պիտի մոտ 4 տարի մնա դա, որ վերջնական ոսկորս կպնի-ամրանա: Երկար ժամանակ ծունկս էր խնդիր, հիմա արդեն բացվել է, կարողանում եմ ծալել»:
Փետրվարի 8-ից Ռոբերտը շարունակելու է հաճախել Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարան՝ շարունակելու կիսատ թողած ուսումը: Խոհարարի աշխատանքը դա մշտական շարժում է խոհանոցում, երկար ժամեր ոտքի վրա մնալու պարտադրանք, սակայն այս հանգամանքը չի վհատեցնում Ռոբերտին: Ասում է, եթե հիմա էլ որեւէ սեփականատեր սրճարանում աշխատանք առաջարկի, տարբերակով, որ զբաղվածությունը չանցնի 6 ժամը, կկարողանա գործը գլուխ բերել: «Ես կուզենայի աշխատել, թեկուզ մի քանի ժամով, թեկուզ ոչ մեծ վարձատրությամբ,- ասում է Ռոբերտը,- ինձ համար նաեւ լավ պրակտիկա կլիներ: Շատ մեծ հաջողություն կլիներ, եթե իհարկե վարպետս վրացական խոհանոցի մասնագետ լիներ: Տեսնենք, էլի, ինչ կլինի, ես շատ դրական եմ տրամադրված»: