Կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե. Ալեն Սիմոնյանի պատասխանը Սեյրան Օհանյանին

Կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե. Ալեն Սիմոնյանի պատասխանը Սեյրան Օհանյանին

Կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե. Ալեն Սիմոնյանի պատասխանը Սեյրան Օհանյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) գալի՞ս են Ազգային ժողով, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ են ուզում անցկացնել: Նրանք գալի՞ս են որևէ միջոցառման, նրանք Ազգային ժողովի շենքում աշխատանք իրականացնո՞ւմ են:

Կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե. Ալեն Սիմոնյանի պատասխանը Սեյրան Օհանյանին

Սեյրան Օհանյանի կուսակիցները հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ և նա իրենց բոլոր հարցերին պատասխան տվել է: Կարծում եմ, որ այստեղ Սեյրան Օհանյանը կամ ստում է կամ ուղղակի տեղեկացված չի: Ես, հարգանքով մոտենալով իրեն, ենթադրում եմ, որ ինքն ուղղակի տեղեկացված չի, որովհետև ես գիտեմ, որ նույնիսկ Ազգային ժողովի աշխատանքների ժամանակ այնպես չէ, որ Սեյրան Օհանյանի մասնակցությունը և ազդեցությունը շատ մեծ է «Հայաստան» դաշինքում, և բոլորը իրեն տեղյակ են պահում, թե ինչ է կատարվում: Ուստի, կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե ինչ են խոսել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ կամ ճշտի՝ ընդհանրապես միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու համար արդյոք խորհրդարան պե՞տք է գան: Երբ խոսում են պարտականությունների մասին, ներողություն եմ խնդրում, բայց նախ և առաջ իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, գան Ազգային ժողով»,- ասաց Սիմոնյանը:

Կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե. Ալեն Սիմոնյանի պատասխանը Սեյրան Օհանյանին

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը երկու անգամ նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ․ «Ինչո՞ւ այդ նիստերը չեն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»,- ասել է Օհանյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով