Կսահմանվի զինվորական ծառայության նոր ժամկետ. Արցախի Հանրապետությունում զինվորները երկու տարուց ավելի քիչ կծառայեն. Մանրամասներ
Հիշեցնենք, որ հայաստանյան մամուլի մեջ առկա տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմի պահանջով առաջիկայում կազմալուծվելու է Արցախի ՊԲ-ը, իսկ բնագծերի անվտան գությունը ապահովելու են ռուս խաղաղապահները և նոր կազմավորված ԱՀ Ներքին գործերի նախարարության
աշխատակիցները։ ԱՀ ՊԲ-ը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ավելացնելով, որ ըստ նախնական ծրագրերի զինվորները սկսելու են ծառայել 2 տարուց ավելի քիչ ժամանակահատված, իսկ բանակն էլ
վերակազմակերպվելու է կատարյալ հիմունքներով։ «ԱՀ անվտա նգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները հերքեցին ԱՀ ՊԲ-ի կազմալուծման վերաբերյալ ասեկոսեները։ Այն չի կազմաքանդվելու, այլ վերակազմավորվելու է։ Կվերանայվեն նաև ժամկետային զինծառայող զինվորների ծառայության ժամկետները՝ երկու
տարուց քիչ կլինի։ Ինչքան կսահմանվի զինվորական ծառայության նոր ժամկետը՝ չեմ կարող նշել, դեռ քն նարկման շրջանում են։ Իշխանությունները քն նարկում են նաև զորքի թվաքանակի մասին հարցեր։ Նրանք են որոշելու՝ քանի զինվորական է ծառայելու ու ինչպիսի սպառազ ինություն, ռազ մամթերք է ունենալու մեր բանակը», — ասել է նա