Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը. Երթուղային ցանցը հիմնովին կփոխվի

Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը. Երթուղային ցանցը հիմնովին կփոխվի

Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը. Երթուղային ցանցը հիմնովին կփոխվի

Երևանում երթուղային ցանցը հիմնովին փոխվելու է։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվող Հասարակական տրանսպորտի բարեփախումների հարթակից։ «Նոր երթուղային ցանցը ենթադրում է նոր ուղղություններ, որոնք տեսականորեն ավելի արդյունավետ լուծումներ կառաջարկեն (արդյունավետ տեղաշարժ, ժամանակի և միջոցների խնայում օգտվողների համար)։Բնականաբար, հնարավորություններ կստեղծվեն նոր երթուղային ցանցի ինտեգրման և իրազեկության համար»,-ասված է պարզաբանման մեջ։ Նշվում է նաև վարորդների ընտրության մասին։

Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը. Երթուղային ցանցը հիմնովին կփոխվի

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ներառում է ոչ միայն համակարգի փոփոխություն, տեխնիկական արդիականացում, այլ նաև սպասարկման չափանիշների սահմանում և որակապես նոր ծառայության ներդրում։ Ուղևորների արժանապատիվ երթևեկության համար կարևոր նախապայմաններ են ոչ միայն հարմարավետությունը, այլ վստահությունը սպասարկող համակարգի հանդեպ, որի առաջին ներկայացուցիչը հենց հասարակական տրանսպորտի վարորդն է։

Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը. Երթուղային ցանցը հիմնովին կփոխվի

Չափանիշների սահմանմանը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու արձագանքը անչափ կարևոր է։ Չափանիշների մասին փաստաթուղթը որպես այդպիսին դեռևս հաստատված չէ, սակայն ներգրավված բոլոր կողմերն այս պահին միակարծիք են, որ սպասարկում իրականացնող վարորդները պետք է բժշկական հսկողության տակ լինեն, աշխատեն հերթափոխով և թույլատրելի ժամաքանակից ավելի ղեկին չմնան, ինչպես նաև պետք է քաղաքացիների սպասարկման կանոնակարգերի վերաբերյալ պարտադիր դասընթացներ անցնեն։

Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը. Երթուղային ցանցը հիմնովին կփոխվի

Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը ինքնագործունեությունը բացառող մեխանիզմներ պետք է դառնան՝ բնականաբար թույլ չտալով որևէ արատավոր երևույթի վերարտադրություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով