Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում․ Բանակցությունների բովանդակությունը միանշանակ որոշում է Ալիևը. Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ: Փոխանցում է Tert-ը:

Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում․ Բանակցությունների բովանդակությունը միանշանակ որոշում է Ալիևը. Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը

«Փաստն այն է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։ Նախագահի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտություններ։ Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները՝ տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներ են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։

Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում․ Բանակցությունների բովանդակությունը միանշանակ որոշում է Ալիևը. Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԽՔ-ի խոսքով՝ այժմ նախնական նպատակը «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը: «Հաջորդ փուլը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը… Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի «Արևելյան Զանգեզուրն» ու Նախիջևանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից և այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով «Զանգեզուրի միջանցքում» Հայաստանի «մանևրները»։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը։

Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում․ Բանակցությունների բովանդակությունը միանշանակ որոշում է Ալիևը. Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը

Ուսուբովի խոսքով, չպետք է մոռանալ, որ անցյալ տարվա ընտրություններում հայ ժողովուրդը «վստահել է» իշխող կուսակցությանը, որը հայտարարել է, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ, այլ ոչ թե ընդդիմությանը, որը ներկայացնում է «պ ատերազմի կուսակցությունը՝ ռազմական խունտան»։ «Ժողովուրդը Փաշինյանին «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել», այսինքն՝ «հայ ժողովուրդը հոգնել է թ շնամությունից և կայունություն է ուզում»»,- ասել է ադրբեջանցին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով