Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

«Հայաստանը հրավեր է ստացել՝ մասնակցելու հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել «Եվրոպական քաղաքական համայնքի» ստեղծման գաղափարը՝ համագործակցելու այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության տարբերակը։

Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հրավիրված մյուս երկրների թվում են Նորվեգիան և Շվեյցարիան, ԵՄ-ին միանալ ցանկացող ինը երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, արևմտաբալկանյան վեց երկրները և Ադրբեջանը: Գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությունը հարցականի տակ է, որին, ինչպես նշվում է, դեմ են Հունաստանը և Կիպրոսը։ Այս մասին Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն «պիտի համոզվել, որ աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»:

Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նշվում է, որ ԵՄ-ը հրավեր կուղարկի նաև ՄԲ հաջորդ վարչապետին, որը, ակնկալվում է, կլինի Լիզ Թրասը։ Թեև մտավախություններ կային, որ եվրոպական քաղաքական համայնքը կարող է պարզապես կրկնօրինակել գոյություն ունեցող համաեվրոպական մարմինները, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, Միշելն ընդգծել է, որ առաջնորդները ցանկանում են ունենալ ոչ պաշտոնական և «շատ ճկուն» մարմին, որը նման է G7-ին կամ G20-ին։ Նա ասել է. «Մենք չենք ուզում բարդ կառույց»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով