Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի այս հանգամանքից․ Ռիքերը Բաքվում կարևոր հայտարարություն արեց

Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի այս հանգամանքից․ Ռիքերը Բաքվում կարևոր հայտարարություն արեց

Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի այս հանգամանքից․ Ռիքերը Բաքվում կարևոր հայտարարություն արեց

Հունիսի 9-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը, որը այստեղ է ռեգիոնալ այցով ու Երևան գալուց առաջ գտնվում էր Բաքվում: Երևանի ճանապարհին Ռիքերը արել է կարևոր հայտարարություն, ի պատասխան ադրբեջանցի լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հայտնվել է խաղից դուրս վիճակում և հարցերը ռեգիոնում լուծում են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ «Վաշինգտոնը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը գտնելու գործընթացին»:

Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի այս հանգամանքից․ Ռիքերը Բաքվում կարևոր հայտարարություն արեց

Ռիքերը ասել է, որ այդ մասին հստակ հայտարարել են թե նախագահ Բայդենը, թե պետքարտուղար Բլինքենը: Նահանգները հայտարարել է նաև, որ ԱՄՆ մտադիր է անել դա Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքով: Ռիքերը Բաքվում փաստորեն հայտարարել է, որ Ադրբեջանը հույս չունենա, թե ԱՄՆ լինելու է խաղից դուրս և ռեգիոնալ կառավարումը իրականացվելու է ռուս-թուրքական ձևաչափով, որտեղ Ալիևն իրեն զգում է բավականին հարմարավետ, գոնե մինչ այժմ: Ռիքերը Բաքվից Երևան է եկել փաստորեն այդ ազդակով և Հայաստանը պետք է փորձի առավելագույնս օգտվել այդ հանգամանքից և ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցն օգտագործի հայ-ամերիկյան դիվանագիտական-քաղաքական աշխատանքի համար, որը կարող է լինել ԱՄՆ դերի աշխուժացման մեխանիզմներից մեկը: Ռիքերն այսօր բանակցություն կվարի Հայաստանի ղեկավարության հետ, թեև այստեղ կա մի մեծ բաց՝ Հայաստանը չունի արտգործնախարար, հրաժարական է ներկայացրել ԱԳՆ ամբողջ վերադաս կազմը: Արդյո՞ք այդ հանգամանքը խանգարելու է ԱՄՆ պատվիրակության հետ արդյունավետ աշխատանքին, թե՞ Ռիքերի այցը ըստ էության այսպես ասած «հետախուզական» է՝ մասնավորապես Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ, որի առնչությամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Պուտինին հստակ հասկացնելու է՝ ԱՄՆ վերադարձել է:

Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի այս հանգամանքից․ Ռիքերը Բաքվում կարևոր հայտարարություն արեց

Չի բացառվում, որ Ֆիլիպ Ռիքերի պատվիրակության ռեգիոնալ այցը ունի նպատակներ հենց այդ համատեքստում, մասնավորապես Կովկաս ԱՄՆ վերադարձի հեռանկարի ծավալն ու դինամիկան ճշգրտելու և Պուտինի հետ հանդիպման օրակարգում այդ հանգամանքը ներառելու համար, հատկապես, որ Կովկասի հարցը էապես առնչվում է նաև Իրանի խնդրին և մերձավորարևելյան անվտանգության համակարգին: Այդ իմաստով, այսօր գուցե ԱԳՆ խնդիրը հրամայական չէ, բայց վաղը ԱՄՆ վերադարձի համատեքստում աշխատանքի համար ԱԳՆ անփոխարինելի մեխանիզմ է և հրամայական է այն օր առաջ ուշքի բերելն ու այսպես ասած շարք վերադարձնելը:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով