Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ. Լևոն Շիրինյանի կարևոր գրառումը

Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ. Լևոն Շիրինյանի կարևոր գրառումը

Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ. Լևոն Շիրինյանի կարևոր գրառումը

Սեպտեմբերի 13-14-ին Միացյալ Նահանգները փրկեցին Հայաստանը վերջնականապես կապիտուլացվելուց, բայց հայերի մեծամասնությունը չհասկացավ դա: Իսկույն հայտնվեցին պրոպագանդիստները, որոնք շա՜տ-շա՜տ են և ստեղծելով ինֆորմացիոն աղմուկ սկսեցին շեղել հայաստանցիների մտքերը դեպի Իրան և Ռուսաստան ասելով, թե միայն այդ երկրները, նաև, ադրբեջանցիներն ու թուրքերն ունեն զինված ուժեր մեր տարածաշրջանում: Մինչդեռ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Իրանն իրենց զինուժը չօգտագործեցին մեզ պաշտպանելու համար: Նույնիսկ չսպառնացին, թե ա գրեսիայի շարունակության դեպքում կգան օգնության մեր բանակին: Իսկ մեր բանակը, որքան էլ քաջարի ու անձնվեր լինեն մեր զինվորները, պարզ է, որ այսօր ի վիճակի չէ ցուցաբերել լուրջ դիմադրություն:

Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ. Լևոն Շիրինյանի կարևոր գրառումը

Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ Միացյալ Նահանգները ղեկավարում են հայերի դարդուցավին գիտակ ու կարեկցող այնպիսի ղեկավարներ, ինչպիսին նախագահ Ջո Բայդենն է և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ալիևն ու Էրդողանը հաշվի առան նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատներում այժմ մեծամասնություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունը կաջակցի իր կուսակից նախագահին և կքվեարկի բոլոր այն պատժամիջոցների ու որոշումների օգտին, որոնք շատ արագ կխեղճացնեն ու խելքի կբերեն Ադրբեջանի ղեկավարին:
Բայց իրադրությունը կարող է փոխվել նոյեմբերի 8-ին նշանակված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, եթե Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանան Հանրապետական կուսակցության անդամները, որոնց մեջ քիչ չեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի “Make America great again.” (“Ամերիկան նորից դարձնենք մեծ”) պոպուլիստական լոզունգի կողմնակիցները: Այդ հույսով է այսօր ապրում Ալիևը, քանի որ գիտի, որ նրանք կսկսեն խոչընդոտել Ջո Բայդենի հայափրկիչ քայլերին:

Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ. Լևոն Շիրինյանի կարևոր գրառումը

ամերիկահայերը ճիշտ կանեն այս անգամ քվեարկեն դեմոկրատների օգտին, եթե նույնիսկ նրանցից ոմանք միշտ քվեարկել են հօգուտ հանրապետականների: Առավել ևս, որ եթե հանրապետականները նույնիսկ մեծամասնություն ունենան, ամերիկացիների բարեկեցությունը լավացնելու իրենց խոստումը միևնույն է չեն կարողանալու իրականացնել, քանի որ տնտեսագետներն ասում են, որ համաշխարհային, այդ թվում նաև ամերիկյան տնտեսությունները մոտենում են հերթական ռեցեսիայի ցիկլին: Իսկ դա ենթադրում է արտադրության անկում, տնտեսական աճի դանդաղեցում: Եվ հաջորդ տարվանից Ամերիկայի տնտեսությունը հայտնվելու է ռեցեսիայի մեջ անկախ այն բանից, թե ԱՄՆ Կոնգրեսում որ կուսակցությունը կունենա մեծամասնություն: Բայց այն կարող է խորտակել Ալիևի վերջին հույսը և դառնալ քվեարկություն հօգուտ և հանուն Հայաստանի: Քանի որ մեր հայրենակիցները կօգնեն իրենց հայրենիքին պահպանել տարածքային ամբողջականությունը և անկախ պետության կարգավիճակը: Կօգնեն, որ Հայաստանը չդառնա այլ պետության մաս:Կօգնեն նաև իրենք իրենց: Չեն դառնա անհայրենիք, պետականազուրկ ժողովրդի ներկայացուցիչներ:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends