Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Պարոն Խզմալյան, Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչները տեղեկություն են տարածում, որ մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցնել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դրույթները։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Ես կարծում եմ, որ որևէ պայմանագիր անբովանդակ կլինի, եթե չկատարվի Հայաստանի կողմից առաջ քաշված գլխավոր պայմանը, որին ակնհայտորեն աջակցում են ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Այդ պայմանը Արցախի կարգավիճակն է։ Մինչև այդ կարգավիճակի հարցը չլուծվի, մինչև մենք չստանանք երաշխիքներ, որ այդ կարգավիճակի հարցը լուծվելու է միջազգային իրավունքի դաշտում, այլ ոչ թե պատերազմի իրավունքով, որևէ խաղաղության մասին խոսելը կամ պայմանավորվելն իմաստ չունի։

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև պետք է կենտրոնանալ ոչ թե խաղաղության հարցի վրա, այլ Ադրբեջանի հանցանքների վրա։ Եվ մեզ այդ ճանապարհը հուշում են, բառացիորեն օրեր առաջ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն բավական կոշտ փաստաթուղթ ընդունեց, որը պարունակում է փաստեր խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի հանցանքների, հայ ռազմագերիների և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքի մասին՝ դեպք առ դեպք քննարկելով։ Հայաստանը պետք է սպասարկի այս թեման, որովհետև խաղաղությունը դա արդարություն է, իսկ անարդարությունը ծնում է միայն նոր պատերազմներ։ Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը շատ թերի է մոտենում այս հարցերին։ Ափսոս որ մենք՝ որպես ընդդիմություն, չենք հասցնում այդ տեսակետը դարձնել առանցքային Հայաստանի արտաքին քաղաքականության համար։

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

ԱՄՆ գործողություններն ի՞նչ են ցույց տալիս։ Փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի հարցերով բանակցություններում ավագ խորհրդական, Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները։ Նա արդեն այց կատարեց Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։ Եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ երկրորդական պաշտոնյա հանդիսացող Ռիքերի այցը Հայաստան շատ ավելի կարևոր է Հայաստանի համար, քան Հայաստանի վարչապետ Փաշինյանի այցը Վլադիվոստոկ։ Ինչո՞ւ, որովհետև Ռիքերի այցով ԱՄՆ-ն ընդգծում է իրենց հավատարմությունը 21-րդ դարի նոր աշխարհակարգին, որը ձևակերպել է նախագահ Բայդենը՝ որպես ժողովրդավարության պայքար բռնապետության դեմ։

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Հայաստանին պարզ և շիտակ ակնարկել են, որ Հայաստանը պետք է լինի այդ դաշտում և բազմիցս հրավիրել են այդ դաշտ։ Ես կարծում եմ, որ սա էլ է մեր դիվանագիտության և քաղաքական դաշտի մեծ սխալը, որ փոխանակ սպասարկենք, քննարկենք և յուրացնենք այդ օրակարգը, որն առաջարկվել է, մենք խաբում ենք ինքներս մեզ այդ Տեր-Պետրոսյանական կեղծ ու չարաբաստիկ կոմպլեմենտարիզմով։ Վլադիվոստոկը շատ վատ օրինակ է այդ կոմպլեմենտարիզմի, որովհետև մենք պետք է հետևենք Արևմուտքի մոտեցմանը, որն ավելի հայանպաստ է, քան այսօրվա Երևանի՝ գոնե արտաքուստ երևացող գործողությունները։

Հայաստանի դիվանագիտությունը հիմա մեծ սխալ է անում, որովհետև. Տիգրան Խզմալյանի ուշագրավ խոսքը

Արցախի հարցի լուծումն ԱՄՆ նոր որդեգրած քաղաքականությունն է՝ ժողովրդավարությունն ընդդեմ բռնապետության, մարդու իրավունքներն՝ ընդդեմ պատերազմի և միջազգային օրենքն՝ ընդդեմ անօրինության։ Այ սա է ԱՄՆ նոր քաղաքականությունը, որին Թրամփից հետո վերադարձել է Բայդենը։ Եվ դա այն քաղաքականությունն է, որին պետք է հետևի Հայաստանը, եթե մենք ուզում ենք լինել անկախ և ուզում ենք փրկել Արցախը։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով