Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին

Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին

Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական խղում Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին։ Հայաստանի հավաքականից գոլերը խփեցին Էդուրադ Սպերցյանը, Վարազդատ Հարոյանը եւ Տիգրան Բարսեղյանը։ Մեր թիմը հաղթել է բոլոր 3 խաղերում եւ ունի 9 միավոր։

Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին

Առաջին կեսն ավարտվեց 0-0 հաշվով: Երկրորդ կեսի սկզբում Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Էդուարդ Սպերցյանն իր առաջին գոլը խփեց հավաքականի կազմում: Խաղակեսի միջնամասում ռումնիացիները երկու անգամ գրավեցին Հայաստանի դարպասը, երկու գոլն էլ խփեց Չիկալդաուն: Հանդիպման վերջնամասում նախ Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, ապա Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոցից խփեց հաղթական գոլը:

Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին

Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին, Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով