Հայաստանի մասով Էրդողանը սպասում է Պուտինի նոր առաջարկին

Հայաստանի մասով Էրդողանը սպասում է Պուտինի նոր առաջարկին

Հայաստանի մասով Էրդողանը սպասում է Պուտինի նոր առաջարկին

Ալլա Պուգաչովան կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին իրեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ տալ։ Պուգաչովան ասել է, որ ինքը համերաշխ է իր ամուսնու հետ, «ով ցանկանում է կասեցնել մեր տղաների մ ահը պատրանքային նպատակների համար, որոնք մեր երկիրը դարձնում են իզգոյ»։Մոսկվայի «պատրանքային նպատակների» իրականացման գինը հայկական հողերն ու Հայաստան է, որը նա մաս-մաս տալիս է Թուրքիային հանուն իր կայսերական մոլուցքի։ Իրավիճակը Մոսկվայի համար վատթարացավ Պուտինի համար տապալված ՇՀԿ գագաթնաժողովից հետո, որտեղ Հնդկաստանն ու Չինաստանը հրապարակավ ամոթանք տվեցին Պւտինին անիմաստ պ ատերազմի համար:

Հայաստանի մասով Էրդողանը սպասում է Պուտինի նոր առաջարկին

Ավելին, Սամարղանդում Պուտինը չստացավ նաեւ Էրդողանի աջակցությունը։ Օգոստոսի 5-ին Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ միասին գնացել է Զելենսկու հետ հանդիպման և Պուտինի անունից առաջարկել է հ րադադար կնքել ռուսական պայմաններով։ Զելենսկին մերժել է, բայց Էրդողանը Պուտինից նախապես բոնուս է ստացել՝ Բերձորի միջանցքը՝ ռուսական զորքերի դուրսբերման հեռանկարով։

Հայաստանի մասով Էրդողանը սպասում է Պուտինի նոր առաջարկին

Սեպտեմբերի 13-ին Սոթք-Խոզնավարի ա գրեսիայից առաջ Պուտինը Էրդողանին խնդրել է կրկին զրուցել Զելենսկու հետ և առաջարկել գործարք Զապորոժյեի ատոմակայանի վերաբերյալ։ Նման միջնորդության գինը պետք է լիներ դեպի Նախիջևան միջանցքի «բռնի բացումը» և Հայաստանի հարավի բռնակցումը։ Ավելին, ինչպես ասում են ինսայդերները, դեռ օգոստոսին Ռուսաստանը նամակ էր հղել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով միջանցքի հետագա երթուղին փոխանցել ՌԴ ԱԴԾ վերահսկողության տակ։ Ասում են՝ ռուսները նույնիսկ անցակետեր են տեղադրել։
Սակայն հայկական բանակի դիմադրությունը և համաշխարհային հանրության կոշտ արձագանքը, Իրանի հայտարարությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումները և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան այս անգամ թույլ չտվեցին, որ այդ ծրագրերն իրականություն դառնան։

Հայաստանի մասով Էրդողանը սպասում է Պուտինի նոր առաջարկին

Եւ Էրդողանը Սամարղանդում ձեռնպահ մնաց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր միջնորդության մասին հայտարարություններից։ Նա կսպասի Պուտինի նոր առաջարկին։ Իր հերթին, Բայդենը հրապարակայնորեն հայտարարեց, որ «մինչ այժմ» «ոչ մի նշան» չի եղել, որ Չինաստանն առաջարկել է զ ենք կամ «այլ բաներ, որոնք Ռուսաստանը ցանկանում է» Ուկրաինայի դեմ պ ատերազմում։Իր հերթին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ ռազմական հակամարտությունը դադարեցնելու պայմանները պետք է որոշեն միայն Ուկրաինան և ուկրաինացիները։ Ինչպես ասում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Ռուսաստանի Դաշնությունը դեռ կարծում է, որ բավական ռեսուրսներ ունի որոշ արդյունքներ գրանցելու համար։ Մինչդեռ Ռուսաստանը համառորեն համընդհանուր մոբիլիզացիա չի հայտարարում։ Փորձագետների կարծիքով՝ Կրեմլը վախենում է զինել ազգային փոքրամասնություններին և արմատական խմբավորումներին, որոնք կարող են իրենց զ ենքն ուղղել Մոսկվայի դեմ։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով