Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։ Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։ Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի

Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» և «ՀՀ քրեական դատավարություն»:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի

2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասավանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» և «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»: 2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաև Դատական, ինչպես նաև՝ Դատախազության դպրոցներում: Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական մենագրության և շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով