Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիներինը. Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին. ֆրանսիացի սենատոր

ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիներինը. Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին. ֆրանսիացի սենատոր

«Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք անել: Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, և Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որը հայտարարում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է», – ասել է Բուայեն։

Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիներինը. Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին. ֆրանսիացի սենատոր

Նրա խոսքով՝ Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին։ «Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպացված և ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության շարունակման», – ասել է ֆրանսիացի սենատորը:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends