Հայկական «Բոինգ-737» ինքնաթիռի անհետացման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հայկական «Բոինգ-737» ինքնաթիռի անհետացման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հայկական «Բոինգ-737» ինքնաթիռի անհետացման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը նոր մանրամասներ է հայտնել «Բոինգ-737» ինքնաթիռի վերաբերյալ . «Հարգելի Հայրենակիցներ՝ Հայտնում ենք Ձեզ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

Հայկական «Բոինգ-737» ինքնաթիռի անհետացման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։ Հիշեցնենք , որ ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը իր էջում գրել էր , որ Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից , հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի шռեւ шնգման մասին:

Հայկական «Բոինգ-737» ինքնաթիռի անհետացման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով