Հայտնի է, թե երբ կկնքվեն խաղողի մթերման պայմանագրերը

Հայտնի է, թե երբ կկնքվեն խաղողի մթերման պայմանագրերը

Հայտնի է, թե երբ կկնքվեն խաղողի մթերման պայմանագրերը

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում։ Նախատեսվում է՝ վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով, բացի խաղողից այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով։ Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը։ Նշենք, որ հունիսի 1-ին ավարտվեց բանջարաբոստանային մթերքների պայմանագրերի կնքումը, իսկ հուլիսի 1-ից կսկսի խաղողի մթերման պայմանագրերի կնքմումը։

Հայտնի է, թե երբ կկնքվեն խաղողի մթերման պայմանագրերը

«Առաջին լրատվական»-ը խոսել է Արարատի և Արմավիրի մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկ Տերտերյանի և Արթուր Այվազյանի հետ, որոնց խոսքով՝ այս ծրագիրը բնակիչների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում սեփական բերքի մթերման գործում և օգնում գյուղացուն լինել ավելի հանգիստ ու ապահով։ Ծրագիրը լավ արդյունք կտա, եթե վերջնարդյունքում պայմանգրերի մեծ մասը կնքվեն ու իրականացվեն, մթերքների գինն էլ հարմար լինի։ Նրանց խոսքով՝ սա գյուղացու համար երազանքի պես մի բան է և, իրոք, բնակիչների արձագանքը ևս դրական է, պատրաստվում են պայմանագրերի կքնմանը։

Հայտնի է, թե երբ կկնքվեն խաղողի մթերման պայմանագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ վերջերս նման կոչով հանդես եկավ՝ հորդորելով գյուղացիներին ու մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել պայմանագրերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով