Հայ ռ ազմագերիների հերթական խումբը կժամանի Երևան
Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գ երիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան: Այս մասին հաղորդում է 168․am-ը։
Անհետ կորած զ ինծառյողներից մեկի մայրը՝ չցանկանալով ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու։
«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գ երիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:
Կայքի փոխանցմամբ՝ բացի գ երեվարվածների հարազատներից, այնտեղ նաեւ զ ինվորականներ եւ ո ստիկաններ կան: