Հանգիստ թողնենք մեռելներին. ՀԱՊԿ-ից դուրս գալն անվտանգային ռիսկեր է առաջացնելու է, քանի որ. Ստյոպա Սաֆարյանի կարևոր գրառումը

Ես միանգամայն հասկանում եմ հայ հասարակության ու քաղաքական ուժերի արդար վրդովմունքը ՀԱՊԿ-ի մասով։ Որքան էլ չեմ ցանկանում գնահատական տալ կամ բանավիճել ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին ու դիրքորոշումներին, իմ անձնական մոտեցումն է եղել ու քանիցս դա ասել եմ’ պետք է հանգիստ թողնել մեռելներին։ Այո, ՀԱՊԿ-ում մնալը այլես ոչ պակաս անվտանգային ռիսկեր է առաջացնում մեզ համար, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ առաջացնելու է, քանի որ Կրեմլում դա ընկալելու են որպես Ռուսաստանը քանդելու քայլ։ Տեղից մինչեւ հիմա պատժվում ենք Արցախյան խնդրով խորհրդային կայսրությունը քանդելու համար։

Հանգիստ թողնենք մեռելներին. ՀԱՊԿ-ից դուրս գալն անվտանգային ռիսկեր է առաջացնելու է, քանի որ. Ստյոպա Սաֆարյանի կարևոր գրառումը

Չեմ չափազանցեցնեւմ. ես դա մեկ անգամ դեմ առ դեմ լսել եմ մեր հասցեին բավական հայտնի վրդովված ռուս կրեմլիստի կողմից… Թե ինչ է պատահում մեզ հետ, երբ մենք փլուզվող կայսրության պահին առաջին գիծ ենք դուրս գալիս, չասեմ։ Բայց սա չի նշանակում, թե մենք չպետք է քայլ անենք։ Մեր անվտանգային կարիքների ու սուր մարտահրավերների լուծման համար մենք պարտավոր ենք դիվերսիֆւկացնել. իսկ Արևմուտքում ու Արեւելքում դա հստակ տեսնելու դեպքում վստահ եղեք, ոչ մեկ օգնություն տրամադրելիս չի էլ նայելու, որ մենք մի մեռելածին կազմակերպության մեջ ենք, որը ոչ միայն մեզ չի օգնում, այլ ընդհուպ վտանգներ է հարուցում…

Հանգիստ թողնենք մեռելներին. ՀԱՊԿ-ից դուրս գալն անվտանգային ռիսկեր է առաջացնելու է, քանի որ. Ստյոպա Սաֆարյանի կարևոր գրառումը

ՀԱՊԿ-ին անդամակցության պատճառած արգելքները այլ կենտրոններից ռազմաքաղաքական աջակցություն ստանալու առումով գործում էին մինչեւ Ուկրաինայում պատերազմը… Դրանից հետո այլես արգելքները չեն գործում։ Եթե գործեին’ Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկրներից չէր ստանա այն, ինչ ստանում է։ Այնպես որ’ «հանգիստ թողնենք մեռելներին», զբաղվենք գործով’ փնտրտուք, համոզում, պայմանավորվածություն, թողնելով որ այդ կառույցը իր անիմաստ գոյությունը քարշ տա։ Բայց պետք է ՀՍՊԿ-ում էլ իմանան, որ մենք չեղածի հաշիվ ենք, ինչպես այդ կառույցը մեզ համար…

Рейтинг
( 4 оценки, среднее 3.75 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով