Հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել. Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում

Հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել. Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում

Հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել. Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում

Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենաների առք ու վաճառքն իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով։ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ հուլիսի մեկից բոլոր այն գործարքները, որոնց մեկ կողմը կլինի ոչ ֆիզիկական անձը, պետք է իրականացվի անկանխիկ։

Հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել. Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում

Հետևաբար, և անհատ ձեռնարկատերերը, և օտարերկրյա կազմակերպությունները, և նոտարները, և փաստաբանները, բոլորը պարտավոր են լինելու կիրառել անկանխիկ գործառույթների օրենսդրությունը։ Նախարարն անդրադարձավ սահմանված տույժերին։

Հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել. Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում

«Օրինակ՝ ֆիզիկական անձանց համար, եթե իրենք չպահպանեն օրենսդրությունը, կտուգանվեն 100 հազար դրամ, եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ չպահպանեն, 200 հազար դրամ։ Նաև եթե մարդն ուզենա անկանխիկ կատարել գործարքը,և տնտեսվարողը չունեն սարքավորումը և չտրամադրի, ապա կլինի 300 հազար դրամի տուգանք։ Եվ մեկ տարվա ընթացքում, եթե երկորրդ անգամ նման բան բացահայտվի՝ 400 հազար դրամ»,- ասաց Անդրեասյանը։

Հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել. Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում

Ըստ նրա՝ հատկապես վաճառողների համար տխուր հետևանքներ կարող են լինել, եթե չհետևեն օրենքին, այդ ավտոմեքենաների և անշարժ գույքի վաճառքի գործարքներն ուղղակի կհամարվեն առոչինչ։ «Ուզում եմ հատուկ շեշտել՝ հիմա կան որոշակի շահարկումներ, որ իբր քաղաքացիների մոտ փորձում են թյուրընկալում ստեղծել, որ քարտով վճարման դեպքում գանձվելու է միջնորդավճար։ Մինչդեռ, նման բան գոյություն չունի, սրանով փորձ են անում վախ առաջացնել, որ դուք տուժելու եք, եթե հետևեք օրենքի պահանջներին»,- հավելեց Կարեն Անդրեասյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով