Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու

Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու

Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 16-ին ժամը 09:00-21:30 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Նոր Գյուղ, Կոտայք, Արզնի գյուղերի, Նուռնուս այգեգործական տարածքի, Ընկերություն այգեգործական տարածք 20 զանգվածի, Այգեգործական տարածք 3, 4, 9 թաղամասերի ջրամատակարարումը:

Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու

Հունիսի 16-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 1 փողոց 2 փակուղու ջրամատակարարումը: Հունիսի 16-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Շատին գյուղի ջրամատակարարումը: Հունիսի 16-ին ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Գետառի, Կարա Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների, Ագաթանգեղոսի 1-6 շենքերի, Արշակունյաց պող. 1-34 շենքերի ջրամատակարարումը:

Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինելու

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 16-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Փարաքար գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով